Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարկտի առավել ակտիվ գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցություն կտրվի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նախագիծը, որով աջակցություն է տրվում կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող գյուղացիներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցմամբ, ինչպես նաև աջակցող դրույթների ավելացմամբ։

«ՀՀ վարչապետի մարզային այցերի ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է սա, խնդիրը ձևակերպվել է նախարարության առաջ այդ այցելությունների արդյունքում, որպես արձագանք այս նախագիծն ենք ներկայացնում։ Աշխատել ենք Հիդրոմետի հետ, 270 բնակավայր է առանձնացվել առավել ակտիվ գոտիների, բոլոր այդ բնակավայրերում ոչ ինտենսիվ այգեգործությամբ են զբաղվում․ այնտեղ, որտեղ կարող էր աճել դեղձ, սալոր, կարող էին ստանալ մեծ եկամուտ, ցորեն են մշակում։ Այս բնակավայրերում տարվա ընթացքում մի քանի անգամ աղետաբեր կարկուտ է լինում, միակ լուծումն այդ ցանցերն են․ հուսով ենք՝ քաղաքացիները, ոչ շատ մեծ ներդրումներ իրականացնելով, կորնգանի կամ ցորենի, գարու արտերը կվերածեն սալորի կամ խաղողի այգու, որտեղ հարյուրապատիկ մեծ եկամուտ կա։ Մեր հաշվարկով` 12,1 միլիոն դրամ է կազմում կարկտապաշտպան ցանցը մեկ հեկտարի հաշվով կառուցելը, այս բնակավայրերում մենք փոխհատուցում ենք 75 տոկոսը․ ընդամենը 3 միլիոն դրամի ներդրում պիտի անի գյուղացին»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ իրենք շատ են կարևորում այս նախագիծը․ դա հնարավորություն կտա նաև այն բնակավայրերում, որտեղ զբաղվածության մակարդակը ցածր է լինում, աղքատության մակարդակը՝ բարձր, բնակչության կենսամակարդակի էական աճ արձանագրել։

Նա ներկայացրեց նաև ծրագրի իրականացման ընթացակարգը, այն է՝ փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները մինչև կապալառուի հետ պայմանագիր կնքելը և կարկտապաշտպան ցանցի ներդրման աշխատանքները սկսելը, դիմում են նախարարություն, նշում հողատարածքի տեղը, չափը, կցում փաստաթղթեր, 15 օրում իրականացվում է տեղազննություն, կազմվում արձանագրություն, դրական եզրակացության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։

Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Ամենադիտված