Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերդի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է առանց քրեական գործի առկայության

ԻՐԱՎՈՒՆՔ

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա  կրկին կանգնել դատարանի առաջ` նույն գործով:

Քրեական գործը, որով կայացվել էր արդարացման դատական ակտը, վերաբերում է ինքնակամ շինությունը չվերացնելուն: Այս գործով Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երեք դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Գործը հարուցվել է շուրջ երկու տարի առաջ, հենց այս գործով 2022թ. նոյեմբերի 10-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մանուչարյանը` Բերդ համայնքի ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել էր համայնքապետի ընտրության հարցը։

Քրեական գործը նախ գտնվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, արձանագրել է գործով դատավարական խախտումները և որոշել արդարացնել Մանուչարյանին` հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելով քրեական հետապնդումը: Պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը փաստի վերաբերյալ քրեական գործ չէր հարուցել, այսինքն` մեղադրանք էր առաջադրել, ուղարկել դատարան այն պայմաններում, երբ փաստի առթիվ անգամ գործ չկար հարուցված:

«Գործից անջատել էր փաստաթղթերի տրցակ, գործ հարուցված չէր, չէր կարող մաս անջատել: Փաստաթղթերի տրցակն ուղարկել էր դատարան, առաջին ատյանի դատարանն էլ շատ ճիշտ որոշում էր կայացրել` արդարացման դատական ակտ` դատավարական իրավունքի խախտման փաստով, որ քրեական գործ հարուցված չէր, չէր կարող լինել մեղադրանք: Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազի բողոքը` իրավական նորարարություն, ասում է` կապ չունի` փաստի առթիվ գործ հարուցված չէ, եթե գործից մաս է անջատվում, նշանակում է նոր քրեական գործ է: Այսինքն`քրեական դատավարության օրենսգիրքը, որը նախատեսում է կառուցակարգեր, թե ինչպես պետք է հարուցվի քրեական գործը, ինչ կարգով, ինչ որոշում պետք է կայացվի` գործ հարուցելու դեպքում, Մանուչարյանի դեպքում չի գործում »,- նշել է պաշտպանը` հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իր բողոքը վարույթ չի ընդունել, իրավական անորոշությունը, որը պետք է վերացվեր, խնդրին լուծում տրվեր` չի տրվել, հիմա գործը կրկին առաջին ատյանի դատարանում է` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Ստեփանյանի վարույթում` նախնական դատալսումների փուլում:

Փաստաբանն ընդգծել է, որ Մանուչարյանի գործով երկրորդ և երրորդ դրվագներով մեղադրանքները հանցակազմի բացակայության պայմաններում են ներկայացվել, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներ չկան, մեղադրանքը կարդալիս էլ երևում է, որ հանցակազմ չկա, դրա վերաբերյալ ապացույցներ չկան։ Այդ դրվագներով արդարացում են ակնկալում, իսկ առաջին դրվագով վաղեմության ժամկետներն ավարտվել են, միջնորդություն է ներկայացվել:

Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ. Ալիև Հայտնի է՝ երբ կնշվի Քաղաքացու օրն այս տարի. որտեղ կանցակցվեն միջոցառումներ Ղրիմը «կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության կազմում». Թրամփ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Քամալա Հարիս 2024-ին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսըԻնքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայումԱննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ» Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը. «Ժողովուրդ» Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FT«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ
Ամենադիտված