Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել 100 միլիոն դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը:

 Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել, որ կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետբյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև կատարված մի շարք ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում փաստվել է, որ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 304.000.000 ՀՀ դրամի վնաս։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշումներ են կայացվել՝ ընկերության հիմնադիր-տնօրենի և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր և օգտվող հանդիսացող, ընկերությունում գանձապահի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Ընկերության հիմնադիր-տնօրենի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 100.000.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսըԻնքնաթիռ է կործանվել. կան զոհերԽոշոր վթար՝ Սևանում․ վիրավորներ կան Մասկը խոսել է 2032 թվականին Թրամփի վերընտրվելու մասին Ջուր չի լինելու որոշ հասցեներում Գազամատակարարման դադարեցում․ հասցեներ Ընդդիմությունը համախմբվելու շա՞նս է ստացելԷրդողանի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին ուղերձներում Արևմուտքը Ցեղասպանության հարցում Թուրքիայի և Փաշինյանի դաշնակիցն էԿապահովվի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ժարնակի հարվածը դուելում Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Երկու աթոռներն իրարից հեռանում են. Փաշինյանը խոստացել էր հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում, բայց վերջնագիր է ստացել Եվրամիությունից» «Քո հետքերով». երգիչ Ջանագան նոր երգ ունի Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների«Երբ արևմտյան փողերը դադարում են հոսել. ինչպես Թրամփի վարչակազմը «փակեց թթվածինը» Հայաստանի արևմտամետ կառույցների համար» ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն որոշակի տարրեր պետք է քննարկվեն․ Լավրով Ով է Էջմիածնում դաժանաբար ծեծված տղան Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է ջերմաստիճանի նվազում և հորդառատ անձրևներANCA-ն դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը Տեղացել է 13,5 սանտիմետր տրամագծով հսկայական կարկուտ․ ԱՄՆ Անկում՝ տարադրամի շուկայումԱննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ «Հրապարակ» Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել մինչև վերջինիս հեռանալը. «Ժողովուրդ» Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին ՂասիմզադեինՄասկի քաղաքականությունը հանգեցրել է միլիարդատիրոջ ընկերություններին այլընտրանք փնտրելուն. FT«Բարսելոնան» ամռանը կարող է կորցնել Ռաֆինյային և ևս երեք առաջատար խաղացողի Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից Կարելի է ու հրամայական՝ ազգային և պետական շահերը դաշնակել, ոչ թե անջատել ու հակադրել. Արամ ԱՎարդին կլքի «Լեսթեր»-ը. պաշտոնական «Հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի». Աննա Մաքսիմ ՌԴ հատուկ ծառայությունները Նիժնի Նովգորոդում ահաբեկչություն են կանխել Ողբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը այրել են, և ծնողը չի կարող վերցնելՌուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է. ԹրամփՈւկրաինան ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակումների է ենթարկվել. զոհվել է 10, վիրավորվել՝ շուրջ 100 մարդԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու Պուտինին Հռոմի պապի մահվան առիթով հայտարարված սուգը կշարունակվի ինը օր Իշխանության վախերը Թրամփը խոստովանել է՝ Ուկրաինայի բանակցություններն ավելի բարդ են, քան հույս ուներ Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը թեժացել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում Ստոլտենբերգը հասկացրել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
Ամենադիտված