Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պոպկորնի պատրաստման սարք

ՖՈՏՈ

Դուք, ամենայն հավանականությամբ, զգացել եք այդ անուշահոտ եգիպտացորենի հոտը պոպկորն՝ ադիբուդի գնելիս: Իրականում պոպկորնը (անգլերենից թարգմանաբար՝ «կրակող հացահատիկ») եգիպտացորենի որոշակի տեսակի հատիկ է, որը տաքանալու ժամանակ ունի պայթելու հատկություն։ Պոպկորնը հազարամյա պատմություն ունի, ամերիկյան հնդկացիներն են հայտնաբերել եգիպտացորենի մեկ տեսակի հետաքրքիր հատկանիշը՝ այն  է պայթելը տաքացնելիս։ Դա հաստատում են 4-րդ հազարամյակի պոպկորնի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Չղջիկների քարանձավում (Նյու Մեքսիկոյի մոտ): Հնագիտական վայրում, բացի այդ հայտնաբերվել են նաև կավե անոթներ՝ փոքրիկ անցքով և կողքի բռնակով։ Ամենայն հավանականությամբ, հատիկները դրել են անոթի մեջ և պարբերաբար թափահարել կրակի վրա։ Միջուկները պայթել են, և պոպկորնը պատրաստ է: Եվրոպայում պոպկորնի մասին մարդիկ իմացել են 17-րդ դարի սկզբին, երբ ճանապարհորդները սկսել են այն զանգվածաբար բերել Ամերիկայից։

Առաջին շարժական պոպկորնի մեքենան հայտնագործել է Չիկագոյի ձեռնարկատեր Չարլզ Քրիտորսը 1885 թվականին, ով նախկինում ուներ գետնանուշով կոնֆետների խանութ։ Չարլզն իր գյուտն անվանել է «popper»: Սարքն այնքան էլ հարմար չէր, քանի որ տպավորիչ չափսեր ուներ։ Դա բռնակով գլան էր, որը շարժման մեջ էր դնում «popper»-ը, որը սկյուռի անիվի նման պտտվում էր տաք գոլորշու մոտ։ Եվ չնայած նրա գյուտը հեռու էր իդեալական լինելուց, նա այն ներկայացրել է Չիկագոյի ցուցահանդեսում 1893 թվականին։ Ընդամենը երկու տարի անց՝ 1895 թվականին, Չարլզը ստեղծել է իր սեփական ընկերությունը «poppers» արտադրության համար (Cretors & Company դեռ գոյություն ունի): Հետագայում նա մի քանի անգամ կատարելագործել է իր պոպկորնի մեքենան՝ դարձնելով այն ավելի կոմպակտ։ Հյուսիսային Ամերիկայում և շատ եվրոպական երկրներում 1912 թվականից ի վեր պոպկորնը դարձել է անփոխարինելի հատկանիշ կինոթատրոն այցի համար: Եգիպտացորենի պայթած հատիկներն ամենատարածվածն են եղել 20-րդ դարի 30-ականներին Միացյալ Նահանգներում՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ շատ դելիկատեսներ անհասանելի էին մարդկանց համար: Պոպկորնը ոչ միայն մատչելի էր, այլ նաև սննդարար։ Այն ժամանակ պոպկորնի վաճառքի վայրն ավելի շատ նման էր արագ սննդի կետի: 1945 թվականին ստեղծվել է միկրոալիքային վառարանը, սակայն պոպկորն դրանց միջոցով սկսել են արտադրել միայն 1984 թվականից։

Մեր օրերում պոպկորնի սարքերը կոմպակտ սարքեր են բազմաթիվ գործառույթներով, այդ թվում՝ տարբեր համերով եգիպտացորեն պատրաստելու համար։ Օրինակ Uniqum ընկերությունը պոպկորնից հուշանվերներ է պատրաստում։ Նման հուշանվերը կարող է հիանալի նվեր լինել ցանկացած առիթի դեպքում։ 

Մեր օրերում կան երկու տեսակի պոպկորնի սարքեր՝ հատակի և սեղանի: Առաջինները հարմար են սրճարանների, ռեստորանների և կինոթատրոնների համար։ Երկրորդները տան և փոքր հաստատությունների համար են։ Դրանք բաժանվում են ըստ էլեկտրաէներգիայի սպառման և հզորության: Խոշոր պոպկոնի սարքը բաղկացած է մոտ 7 կիլոգրամ տարողությամբ հացահատիկի համար նախատեսված ամանից, օդափոխիչից, խցիկից, որը կարող է դիմակայել մինչև 240 աստիճան տաքացմանը, խառնիչից, օդատար խողովակից, յուղ լցնելու տարայից և պատուհանից, որի միջոցով կարելի է տեսնել այն ամենը, ինչ տեղի է ունենում սարքի ներսում:
 
Կ. Խաչիկյան

Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական Երևանում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Ինձ համար նրանք հերոսներ են. Քարդաշյանը՝ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջների մասին Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ֆրանսիան Հայաստանի կողքին է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետ ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են…
Ամենադիտված