Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Hyundai-ն ներկայացրել է անաղմուկ, ջրածնով աշխատող antesaneli մարտական տանկի գաղափարը  

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավկորեական Hyundai Rotem դուստր ձեռնարկությունը ներկայացրել է Կորեայի Հանրապետության ջրածնային շարժիչով աշխատող հիմնական մարտական տանկերի ապագայի իր տեսլականը: Ընկերության տվյալներով K շարքի մարտական տանկերի հաջորդ տարբերակը՝ K3-ը, կհամալրվի ջրածնային շարժիչներով և այլ առաջադեմ տեխնոլոգիաներով թույլ տալով նրանց դառնալ աշխարհի ամենաառաջադեմ տանկերից մեկը, գրում է overclockers.ru-ն։

Հաղորդվել է, որ ջրածնային շարժիչով նոր K3 տանկը մշակվել է Կորեայի պաշտպանության զարգացման գործակալության և այլ ազգային հետազոտական ինստիտուտների հետ համատեղ: Սպասվում է, որ այդ տանկը մասսայական արտադրության մեջ կմտնի արդեն 2040 թվականին դառնալով աշխարհում առաջին նման ռազմական մեքենան:

K շարքի կորեական տանկերի դիզելային շարժիչներին կփոխարինեն ջրածնային շարժիչները։ Դա կիրականացվի փուլերով՝ առաջին նախատիպերը կհամալրվեն հիբրիդային ջրածնային և դիզելային շարժիչներով։ Այս հայտարարությունը վերջինն էր Հարավային Կորեայի այն հայտարարությունների մեջ, որ նա ձգտում է աստիճանաբար դադարեցնել իր ռազմական մեքենաներում ներքին այրման շարժիչներ օգտագործելը:

«Հաջորդ սերնդի հիմնական մարտական տանկը կգերազանցի ներկայիս մոդելների հնարավորությունները հնարավորություն տալով ապագա պատերազմում ավելի արդյունավետ իրականացնել առաքելությունը օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները: Հաշվի առնելով մարտադաշտի փոփոխվող պայմանները, հետագա շտկումներ են պահանջվում ապագա տանկերի կրակային հզորության, կառավարման և գոյատևման բարելավման համար, որպեսզի դրանք ավելի օպտիմիզացված լինեն և ապահովեն առավելագույն մարտական սիներգիա», - բացատրել է Hyundai Rotem-ն իր կայքում: «Hyundai Rotem-ն ակտիվորեն կպատրաստվի ապագայի պատերազմներին զարգացնելով հաջորդ սերնդի հիմնական մարտական տանկերը, որոնք կարող են լրացնել և փոխարինել հներին: Դա է մեր առաջնահերթ նպատակը»,- ավելացրել են ընկերությունից։

Նոր K3 տանկը հագեցած կլինի անտեսանելի լինելու բարելավված հնարավորություններով, ինքնավար կառավարմամբ ուղղորդվող անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև նոր 130 մմ-ոց ողորկափող հիմնական հրանոթով: «Հաջորդ սերնդի տանկն օգտագործելով արհեստական ինտելեկտի վրա հիմնված կրակի կառավարման համակարգը կունենա հարվածների կանխարգելման հզոր հնարավորություններ», - ասել է Hyundai-ի ներկայացուցիչ Ռոթեմը: Նոր տանկի ստեղծումն ուղղված է ոչ միայն ռազմական տեխնիկան բարելավելուն, այլ նաև այն ավելի էկոլոգիապես մաքուր դարձնելուն: Դա նաև բերում է լուրջ բարելավումների, որոնք պետք է նոր տանկը դարձնեն ավելի բազմակողմանի և մահացու մարտի դաշտում: Նախ, ջերմային ազդեցությունը զգալիորեն նվազում է տաք արտանետվող գազերի բացակայության պատճառով: Շարժիչի նոր տեխնոլոգիան նաև զգալիորեն նվազեցնում է շարժիչի շահագործման ընթացքում առաջացող աղմուկի մակարդակը: Դա նաև նրան ավելի մեծ հզորություն է տալիս, չխոսելով վառելիքի զգալի տնտեսման մասին:
Ավելի քիչ շարժվող մասերի դեպքում նոր տանկը պետք է զգալիորեն ավելի հեշտ լինի պահպանելը: Այն ավելի լավ կշարժվի զառիթափ և կոշտ տեղանքներով:

Հարավային Կորեայի բանակի ներկայացուցիչների հայտարարության համաձայն նոր K3 տանկը շահագործելու է 3 հոգուց բաղկացած անձնակազմը՝ վարորդ, հրամանատար և հրաձիգը: Անձնակազմը տեղակայվելու է զրահապատ պարկուճում՝ կորպուսի առջևի մասում: Այդ դիզայնն ուղղված է անձնակազմի անվտանգության բարձրացմանը, նրանց մեկուսացնելը հնարավոր սպառնալիքներից:

Տանկի կրակային հզորությունը հիմնված է հեռակառավարվող 130 մմ-ոց ողորկափող թնդանոթի վրա։ Դա պետք է հնարավորություն տա տանկին խոցել թիրախները մինչև 5 կիլոմետր հեռավորության վրա։ Այն նաև հագեցած կլինի առաջադեմ պաշտպանությամբ՝ բաղկացած պողպատից, կերամիկայից և կոմպոզիտային նյութերից պատրաստված մոդուլային զրահից։

Տանկը համալրված կլինի նաև 8 կիլոմետր հեռահարությամբ բազմաֆունկցիոնալ հակատանկային կառավարվող հրթիռներով։ Հեռակառավարման վահանակով պտուտահաստոցում 12,7 մմ-ից մինչև 30 մմ տրամաչափով փոքր գնդացիրների տեղադրումն ավելի կընդլայնի տանկի վնասաբեր կարողությունները:

Hyundai Rotem-ի ներկայացուցիչները կարծում են, որ տանկի անտեսանելի դիզայնը և ռադարների և ինֆրակարմիր բնութագրերի կրճատումը կդժվարացնեն այն հայտնաբերելը մարտի դաշտում այնպես, ինչպես լեհական PL-01 տանկի մոտ է: Այսպիսով, Հարավային Կորեան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կմշակի ու կներդնի ջրածնային էներգիայով աշխատող հիմնական մարտական տանկեր:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 3-ին Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ը Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարը Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024 թվականին Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է մտել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Ամենադիտված