Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


501 գրամ «Մեթամֆետամինի» մաքսանենգություն (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պարզվում են 501 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները։

2024թ. հոկտեմբերի 25-ին  ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ  տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ-ից ՀՀ մուտք գործած բեռնատարի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է և իրեն պատկանող «KAMAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով իրականացնում է բեռնափոխադրումներ, քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան, որը ԻԻՀ տարածքում վերջինիս փոխանցել է այդ երկրի քաղաքացի հանդիսացող անձը՝ Հայաստանում այն այլ անձի փոխանցելու նպատակով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո, «KAMAZ» մակնիշի բեռնատարի վարորդին են մոտեցել ԱԱԾ Սյունիքի ՄՎ աշխատակիցները: Վերջիններիս կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում նա խոստովանել է, որ ԻԻՀ տարածքում իրեն փոխանցվել է 2 փաթեթ` ինքնությունն անհայտ անձին ՀՀ-ում փոխանցելու նպատակով:

Ստացված տվյալների համաձայն՝ անձը, ով պետք է վերցներ նշված իբր քաղցրավենիքի պարունակությամբ փաթեթը, բեռնատարի վարորդին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ինքն ընդառաջ կգա և Երևան-Մեղրի ավտոճանապարհին կվերցնի այն: Այդ հանգամանքը վարորդին կասկածելի է թվացել, քանի որ քաղցրավենիքի համար ոչ-ոք երկար ճանապարհ չէր անցնի և որոշակի կասկածներ ունենալով՝ ստուգել է փաթեթի պարունակությունը ու պարզել, որ դրանում առկա են բյուրեղանման զանգվածներ: Կասկածելով, որ փաթեթի պարունակությունը հնարավոր է՝ թմրանյութ է, վախից դրդված, այն թողել է բնակավայրերից մեկի տարածքում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, տարված բացատրական աշխատանքների արդյունքում բեռնատարի վարորդը համապատասխան բնակավայրում ցույց է տվել փաթեթների գտնվելու վայրը։ Զննությամբ դրանք հայտնաբերվել և վերցվել են։ Պարզվել է, որ փաթեթում առկա է եղել ընդհանուր 501,93 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ: Նշանակվել է դատայնութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված պոլիէթիլենային փաթեթներից մեկում առկա 240 գրամ քաշով զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին հանձնարարություն, որի արդյունքում տվյալներ են ստացվել վերոհիշյալ ԻԻՀ քաղաքացու հետ ՀՀ տարածքում առերևույթ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու անձանց ինքնության մասին, որոնցից մեկը Սյունիքի, իսկ մյուսը՝ Գեղարքունի մարզի բնակիչ է:

Իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս ձերբակալվել են՝ թաքստոցում պահված փաթեթը վերցնելու պահին:

Նշված երկու անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ են կայացվել, և նրանց մեղադրանք է ներկայացվել:

Դատարանը բավարարել է վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի կողմից  ներկայացված միջնորդությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ շղթան բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ:

Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո
Ամենադիտված