Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բատուտ

ՖՈՏՈ

Բատուտը ցատկելու համար նախատեսված սարք է մետաղական հիմքի վրա ձգված ամուր հյուսված ցանցից պատրաստված։

Իսկ ե՞րբ է այն ստեղծվել:

Էսկիմոսներն ու ալեուտներն են ունեցել բատուտի նման խաղեր: Նրանք դրա համար օգտագործում էին ծովափոկի առաձգական կաշին։ Ցատկելու համար մարդիկ կողքերից բռնում էին կաշին, ինչպես հրշեջները, երբ փորձում են ծածկոցներով փրկել այրվող շենքերի վերին հարկերից ցատկող մարդկանց: 19-րդ դարում հայտնի ակրոբատ Պաբլո Ֆենկն է սկսել օգտագործել զսպանակներից և ցանցերից հավաքված իր սարքը։ Բատուտի այդ նախատիպը օգտագործվում էր անվտանգության ապահովվման համար։ Իսկ արդեն 20-րդ դարում կրկեսի ակրոբատներն էին սկսել զարմացնել հանդիսատեսներին իրենց «մահճակալների վրա կատարվող ցատկերով»։ Այս ամենը վկայություն է առ այն, որ բարձր, անվտանգ ցատկերի գաղափարը ծագել է շատ վաղուց:

1930-ականներին ամերիկացի Ջորջ Նիսենը, ով պրոֆեսիոնալ ակրոբատիկ և ջրացատկի մարզիկ էր, իր ավտոտնակում հորինել է սարք բարձր ցատկելու համար։ Նա պինդ գործվածք է առաձգական ժապավեններով ամրացրել կախովի մետաղական հիմքի վրա։ Եվ այդպես ծնվել է ժամանակակից բատուտը։ 1942 թվականին Լարի Գրիսվոլդը և Ջորջ Նիսենը Սինար-Ռապիդսում հիմնել են բատուտների արտադրության Griswold-Nissen ընկերությունը։ Սկզբում դրանք առաջարկվում էին միայն հանգստի և ժամանցի համար։ Որոշ ժամանակ անց Ֆրանսիայից օդաչուներն են սկսել օգտագործել բատուտի վրա ցատկերը վեստիբուլյար ապարատի աշխատանքը բարելավելու համար: ԱՄՆ-ում, իսկ այնուհետև ԽՍՀՄ-ում սկսել են օգտագործել բատուտը տիեզերագնացների ֆիզիկական վարժությունների համար։ Այն  լավ է մարզում մարմինը զրոյական ձգողականության պայմաններում աշխատելու համար: Այդ մասին անգամ Յուրի Գագարինն է նշել իր հուշերում:

Բատուտի վրա ցատկն արագ է տարածվել ամբողջ աշխարհում և դարձել սպորտաձև։ 1948 թվականին տեղի է ունեցել ԱՄՆ-ի բատուտի վրա ցատկերի առաջին առաջնությունը։ Ամերիկան ​​դարձել է այդ նոր սպորտաձևի ծննդավայրը:

Բատուտի վրա ցատկը Եվրոպայում հայտնվել է երկու լեգենդար մարդկանց՝ շվեյցարացի Կուրտ Բեխլերի և անգլիացի Թեդ Բլեյքի շնորհիվ։ Նրանք շատ բան են արել այդ սպորտաձևն ամբողջ աշխարհում մասսայականացնելու համար: 1964 թվականին Գերմանիայում հայտնվել է Բատուտի միջազգային ֆեդերացիան։ 1964 թվականի մարտի 21-ին տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, որին մասնակցում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Նոր սպորտաձևի ժողովրդականությունը տարեցտարի աճել է,  առաջացել են նոր դիսցիպլինաներ, ինչպիսիք են սինխրոն և անհատական ​​ցատկերը: 2000 թվականին բատուտը ներառվել է օլիմպիական ծրագրում։

Ավելացնենք միայն, որ 1965 թվականին Երևանում է անցկացվել Խորհրդային Միությունում բատուտի վրա ցատկերի առաջին առաջնությունը։

Կ. Խաչիկյան

Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական Երևանում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Ինձ համար նրանք հերոսներ են. Քարդաշյանը՝ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջների մասին Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ֆրանսիան Հայաստանի կողքին է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետ ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են…
Ամենադիտված