Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մերի Հակոբյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը զրուցել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Մարի Հակոբյանի հետ: Զրուցել ենք թավջութակի ընտրության, արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին: Մարին անկեղծացել է, թե ինչ զգացումներ է ունենում հարյուրավոր հանդիսատեսների առջև ելույթ ունենալիս:

- Մարի, թավջութակահարուհի եք: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ յուրահատուկ գործիքը: Մանկության երազանք է եղել, թե՞ ավելի հասուն տարիքում կայացրած որոշում:

- Շատ կցանկանայի մի քանի տարի անց վստահ ասել, որ կայացած թավջութակարուհի եմ: Հիմա կցանկանայի ներկայանալ որպես Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի թավջութակի բաժնում սովորող ապագա երաժիշտ: Թավջութակի ընտրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մայրս է թավջութակի մեծ սիրահար և որոշել էր թավջութակ նվագել սովորել, երբ ես 6 տարեկան էի: Երբ տեսա այդ գործիքը, շատ հավանեցի հենց տեսքը, գույնը: Դե փոքր էի, ձայնից շատ բան չէի հասկանում: Ես էլ ցանկացա նվագել: Ինձ ասացին, որ ծանր գործիք է, դժվար է նվագել, մատներս կցավեն: Բայց փորձեցի ու մինչև հիմա նվագում եմ:

-Ձեր գրանցած ի՞նչ հաջողությունների մասին կարող եք պատմել մեր ընթերցողներին: Ի՞նչ մրցույթների եք մասնակցել, որտե՞ղ եք հասցրել ելույթ ունենալ:

-Ամենավերջին հաջողությունս հունիս ամսին Լիտվայում կայացած Սոնդեցկիսի մրցույթին առաջին տեղ, Գրան պրի և լիտվական պարտադիր նյութի լավագույն կատարող մրցանակն է: Դրանից առաջ ապրիլ ամսին Իտալիայում կայացած թավջութակահարների մրցույթում ստացել էի Գրան պրի, ինչի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Իտալիայի Տրեվիզո քաղաքում հրավիրվեցի մենահամերգի, որը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հաջողություն եմ ունեցել որպես տարբեր մրցույթների հաղթող նվագելու այնպիսի բեմերում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Փարիզի ֆիլհարմոնիկը: Պատիվ եմ ունեցել նաև նվագելու լեգենդար Դավիդ Գերինգասի հետ Բեռլինում Հենդելի երկու թավջութակի համար սոնատան: Դա ինձ համար շատ կարևոր ելույթ էր: 

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու եք: Ի՞նչ եք կարծում՝ կրթաթոշակները որքանո՞վ են կարևոր պատանիների տաղանդների զարգացման և կրթության համար առհասարակ:

-Հիմադրամը շատ մեծ աջակցություն է ինձ պես երիտասարդ երաժիշտների համար: Հիմա աշխարհի հետ համահունչ քայլելու համար պետք է մեծ փորձ, տարբեր հայտնի մասնագետների հետ շփումներ, մասնակցություններ փառատոններին, ելույթներ:

Հիմնադրամի շնորհիվ ես և հիմնադրամի մյուս անդամները հնարավորություն ենք ստանում վարպետության դասեր ստանալու այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են օրինակ իմ դեպքում աշխարհահռչակ թավջութակահար Ստիվեն Իսսերլիսը: Ես մեծ պատիվ եմ ունեցել նվագելու աշխարհի տարբեր բեմերում հենց հիմնադրամի աջակցությամբ, որոնցից կուզենայի առանձնացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Նման հնարավորությունները նաև շատ մոտիվացնում են ավելի շատ սովորելու ու ավելի մեծ պատվով ու պատասխանատվությամբ ներկայանալու հանդիսատեսին:

-Օրերս Պեկինում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի բացման արարողության ժամանակ ելույթ եք ունեցել: Որպես երաժիշտ, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար ելույթ ունենալ Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

-Չինաստանի ազգային օպերան Պեկինի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է: Ելույթ ունենալ նման բեմում նման պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, նշանակում էր շատ մեծ պատասխանատվությամբ ներկայանալ համերգին: Այս ելույթը նաև շատ խորհրդանշական է, որովհետև համերգի մասնակցող երեք երաժիշտներից միայն ես էի հայ: Ամեն դեպքում այս ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի:

-Ինչպե՞ս եք կարողանում զսպել հուզմունքը, էմոցիաները նման լայնամասշտաբ միջոցառումների և հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունենալիս:

-Մինչև հիմա դեռ չեմ կարողանում զսպել հուզմունքս: Իրականում դա կարևոր խնդիր է ինձ համար, և ես իսկապես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

 

«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ին
Ամենադիտված