Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքի անդամները, այդ թվում՝ 8-ամյա երեխան, թրաֆիքինգի զոհ են դարձել

ԻՐԱՎՈՒՆՔ

Բագրատ Մ.-ն Համլետ Ա․-ին թրաֆիքինգի ենթարկելու և շահագործելու դիտավորությամբ 2018 թվականի մայիսին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից տեղեկանացել է Համլետ Ա․-ի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք, որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս՝ 2016թ. ծնված 8-ամյա Միլենա Ա․-ին նվազագույն կենցաղային պայմանների ապահովման, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին։

Նա հանդիպել է ընտանիքի հորը, առաջարկել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Համլետ Ա․-ն համաձայնել է և աշխատանքները կատարելու համար 2018թ. հունիսից իր մանկահասակ երեխայի՝ Միլենա Ա․-ի, կնոջ՝ Արմենուհի Ն․-ի, մոր՝ Ա․ Վ․-ի հետ տեղափոխվել ու բնակվել է  անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում։

Շուրջ 2 ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Բագրատ Մ․-ն Համլետ Ա․-ին չի վճարել աշխատավարձ, իսկ թվով 5 գոճիների սատկելուց հետո Բագրատ Մ․-ն ծեծի է ենթարկել Համլետ Ա․-ին և պահանջել նշված գոճիների դիմաց վճարել 2 միլիոն դրամ գումար կամ 3-ից 5 տարի անվճար աշխատել իր համար՝ այդ մասին կազմելով ձեռագիր փաստաթուղթ։

Նույն օրը Բագրատ Մ․-ն սպառնալիքներ հնչեցնելով ստիպել է ձեռագիր փաստաթուղթ կազմել այն մասին, որ վերջինս պարտավորվում է 5 տարի ժամկետով կատարել անասնապահի աշխատանք, հակառակ պարագայում պարտավոր է վճարել իր կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը։

Դրանից կարճ ժամանակ անց Համլետ Ա․-ի կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է  նշված վայրից և բնակություն հաստատել հայրական տանը։ 2018 թվականի նոյեմբերի վերջերին Բագրատ Մ․-ն Համլետ Ա․-ից պահանջել է, որպեսզի անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար տեղափոխվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող տարածք՝ խոստանալով տրամադրել կացարան և անհրաժեշտ սնունդ, ինչին Համլետ Ա․-ն չի կարողացել ընդդիմանալ։

Բագրատ Մ․-ն 2018 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել Համլետ Ա․-ի նկատմամբ, ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջության վնաս պատճառելու սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, իր այդ գործողությունները զուգորդելով Համլետ Ա․-ին բացի անասնապահի աշխատանքից պարատադրել թ շինարարական աշխատանքներ կատարել, ինչպես նաև անասունների բուժումն ապահովել։

Անասունների սատկելու համար Բագրատ Մ․-ն մեղադրել է Համլետ Ա․-ին՝ նշելով, որ վերջինիս 2 միլիոն  դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15 միլիոն, ընդ որում, վերոնշյալ շուրջ 5 տարիների ընթացքում Համլետ Ա․-ն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25 հազար դրամ գումար։

Այս ընթացքում Բագրատ Մ․-ն նույնիկս պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր՝ Ա․ Վ․-ի կենսաթոշակը։ Համլետ Ա․-ն մորից պարքով վերցրել է կենսաթոշակը, մինչև 2023 թ․ օգոստոս ամիստ Բագրատ Մ․-ին է փոխանցել շուրջ 2 միլիոն 75 հազար դրամ

Համլետ Ա․-ն կարողացել է ստեղված իրավիճակից դուրս գալ միայն դիմելով ոստիկանության համապատասխան բաժին։

Գործը մուտքագրվել է դատարան, մակագրվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատավոր Գեղամ Մարգարյանին, 2024 թվականի հուլիսի 15-ին վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացվել։

Գործով դատական նիստերն այս պահին ընթանում են, վերջինը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ»
Ամենադիտված