Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի գագաթնաժողովը ձախողման եզրին. ի՞նչ ռիսկեր կան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանում երեկ մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձել է շուք հաղորդել այդ գագաթնաժողովին, այն օգտագործել միջազգային ասպարեզում իր դիրքերի բարձրացման համար, փաստացի կարելի է արձանագրել, որ գագաթնաժողովը ձախողվել է։ Ինչը, իհարկե, ռիսկեր է պարունակում, նաև Հայաստանի համար։

Գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը։ Ռուսաստանը միայն վարչապետին է ուղարկել, հարևան Իրանն էլ, թեև հաստատել էր նախագահ Փեզեշքիանի մասնակցությունը, վերջին պահին ուղարկել է փոխնախագահներից մեկին։ Ընդ որում, Թեհրանից պարզ ասել են, որ անիմաստ է մեկնել, քանի որ համաշխարհային հիմնական առաջնորդները չեն գալու։ Արևմտյան երկրներից շատերն էլ մասնակցությունը «ժամանակի անիմաստ վատնում» են համարել։

Միայն Մեծ Բրիտանիայի վարչապետն է ներկայացել, այն էլ՝ բրիտանական կողմը հասցրել է մինչ այդ զգալի տհաճ պահեր պարգևել Բաքվին։ BBC-ն սկանդալային բացահայտումներ էր արել գագաթնաժողովի վերաբերյալ, Guardian-ը հատուկ նշել էր այն փաստը, որ առանց Հայաստանի համաձայնության այս երկիրը չէր կարող հյուընկալել COP29-ը, իսկ Հայաստանը վետոն չի կիրառել, բացառապես գերեվարված իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց:

Ոչ պակաս տհաճ պահեր Ալիևին պարգևել էր էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որը ոչ միայն ուղերձով կոչ էր արել հրաժարվել մասնակցությունից, այլև աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Գագաթնաժողովին չի մասնակցում նաև Հայաստանը, թեպետ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարում է, թե դեռ վերջնական որոշում չունեն, բայց արտգործնախարար Միրզոյանը երեկ Շվեդիա է մեկնել։ Բնական է, որ այս իրավիճակում Ալիևի նյարդային կծկումներն ակնհայտ պետք է լինեին։ «Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի՞, սակայն, այդ երկիրն այս հավաքին, թե՞ ոչ, իրենք պետք է որոշեն»,- Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

Այդուհանդերձ, փորձագետները չեն բացառում, որ COP29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, իսկ գագաթնաժողովի ձախողումը կարող է նրան մղել նման արկածախնդրության։

Շաքե Ոսկանյան

«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ»
Ամենադիտված