Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխող վերնախավը նպատակ ունի ֆինանսական օգուտներ քաղել արևմտյան հովանավորներից, և դա չնայած հայկական պետության համար ցավալի հետևանքներին: Ընդ որում Ամերիկայի նոր նախագահը կաջակցի այդ նախագծին միայն Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերի և Երևանի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով։ Նման կարծիք է հայտնել ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ, ռազմական փորձագետ Վլադիմիր Երանոսյանը regnum.ru գործակալության հետ զրույցում։

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնել է, որ Միացյալ Նահանգները համառորեն դրդում է Հայաստանին հրաժարվել մշակութային ավանդույթներից և տնտեսապես շահավետ կապերից, ինչը կհանգեցնի «ազգային ինքնասպանության»։ Նաև, ըստ այդ ծառայության զեկույցի, ամերիկացիներն ուժեղացրել են միջոցները, որոնք նպաստում են Երևանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, այդ թվում Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում։

«ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփի համար՝ որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել միայն Իրանին սահմանակից լինելու տեսանկյունից։ Թրամփը, հաշվի առնելով իր հարաբերություններն իսրայելական լոբբիի հետ, կուժեղացնի ճնշումը Թեհրանի վրա, այդ պատճառով էլ կլինի պետքարտուղարության հետաքրքրությունը փոքրիկ Հայաստանի նկատմամբ։ Բայց այն Արևմուտքի կողմից կարող է դիտարկվել որպես ցատկահարթակ, այլ ոչ թե որպես անկախ խաղացող»,- վստահ է փորձագետը։

Մասնագետի խոսքով, Երևանը կարող է որոշակի քանակությամբ սպառազինություն ստանալ, ինչպես նաև գումար ստանալ օդանավակայանների ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչն անմիջապես կնկատվի Իրանում։ Նման սցենարի դեպքում Հայաստանն անմիջապես կկորցնի իր հիմնական տարածաշրջանային դաշնակցին, պարզաբանել է փորձագետը հիշեցնելով, որ Թեհրանը նախկինում էլ է տարաձայնություններ  ունեցել Երևանի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է Թեհրանի համար տնտեսապես անբարենպաստ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը տալու Հայաստանի կառավարության ցանկությանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում գտնվում է ցուգցվանգային վիճակում։ Նա քաղաքական ինքնասպան է: Եվ դա ոչ թե ոչ պրոֆեսանիլիզմի ու անհեռատեսության պատճառով, այլ ելնելով այն փակուղուց, որտեղ Փաշինյանը քշել է հայ ժողովրդին ու իրեն»,- համոզված է Երանոսյանը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանի  այլ տնտեսական և էներգետիկ շուկաներ հնարավոր անցման վրա։ Նրա կարծիքով, դա մեծ խնդիր չի լինի Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան նախապես ապահովագրել է իրեն իրադարձությունների նման զարգացման դեպքում։ «Այդ առումով Ռուսաստանը վաղուց է վերաապահովագրված, քանի որ ստեղծվել են նոր աշխարհառազմավարական դաշինքներ սահմանի ողջ պարագծի երկայնքով, այդ թվում Փհենյանի հետ աննախադեպ համաձայնագիրը և Պեկինի հետ հարաբերությունները, որոնք հասել են վստահելի գործընկերության նոր մակարդակի», - եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու
Ամենադիտված