Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են Բուդապեշտում  Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասներ չի հայտնել։ Նախկինում նման հանդիպում տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ Մանհեթենի «Թուրքական տուն» երկնաքերում, որը համարվում է ԱՄՆ-ում թուրքական ներկայության յուրօրինակ խորհրդանիշ։ Այս երկու իրադարձությունները միավորված են ընդհանուր իմաստով, երկու երկրների ղեկավարների միջև երկխոսությունը սկսել է կայուն բնույթ ստանալ, և կողմերը տարբեր պայմաններում և տարբեր ձևաչափերի հարթակներում քննարկում են երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցը։  Միևնույն ժամանակ, հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության «առանց նախապայմանների», մինչդեռ Անկարան կարգավորման գործընթացը կապում էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Ի՞նչ կլինի հաջորդիվ, և արդյո՞ք Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռանկյունու իրադարձությունները մոտենում են ինչ որ հանգուցալուծման: Այդ մասին իր մտքերն է հայտնել Iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

 «Այդ ուղղությամբ երկխոսությունն այժմ ավելի ու ավելի է նմանվում դիվանագիտական ​​մարաթոնյան վազքի, բայց առանց կոնկրետ վերջնագծի: Ճիշտ է, Երևանն ու Բաքուն բազմաթիվ հայտարարություններ են արել մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։ Բաքվին հաջողվում է կանխել Անկարայի և Երևանի միջև  «առանց նախապայմանների» անկախ երկխոսությունը` ամեն ինչ կապելով Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Իր հերթին, Էրդողանը, ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովում, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության դարաշրջան է գալիս», և որ «ինքը հույս ունի ամրապնդել բարեկամ Ադրբեջանի պատմական հաջողությունը բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով»:

Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած անձնական հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Փաշինյանը հայտարարեցին, որ կողմերը «շատ մոտ ապագայում» կվերադառնան արտաքին գործերի նախարարների մակարդակով երկխոսությանը։ Բայց, ինչպես հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, «պետությունների ղեկավարների կամ արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան, բայց մեզ հետաքրքրում է նման հանդիպումների ինտենսիվությունը»։ Այնպես որ չի բացառվում, որ Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակ:»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմից
Ամենադիտված