Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1908-ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստոֆոր Բաղդասարյանը։

1918- օսմանական բանակի աջակցությամբ հռչակվել է Արաքսի հանրապետությունն  այդ բանակի Անդրկովկասից էվակուացման պայմաններում հաշվի առնելով այն, որ հայկական ուժերը կարող են գրավել Արաքսի հովիտը, սակայն այդ պետությունը գոյություն է ունեցել մոտ մեկ ամիս և տեղը զիջել է Նախիջևանի նահանգային կառավարությանը։

1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և  որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։

1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։

1967 –վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։
              
1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։

2003-դատարանն անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Սարգսյանի կրտսեր եղբայրը) և սպանությունը կատարելու մեջ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

2005– վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։

2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը: 

2020- արտաքին գործերի փոխնախարար  Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար փոխարինելով  պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։

-պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

-հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

-Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված 15 կետից բաղկացած կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որի վերաբերյալ խոստացել է հաշվետվություն ներկայացնել կես տարի անց։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1307 – ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլն իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։

1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։

1477 —Վիլյամ Կեկսոնն Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որն ունեցել է ամսաթիվ։

1624– վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։

1626 — ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը և Ուրբան 8-րդն օծել է այն։

1720 —ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։

1775 —հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։
1786 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1812 —ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնու ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է ֆրանսիայի արերգարդ-մարշալ Նեյի բանակին։

1828 –ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։

1868 —Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական քիմիական կազմակերպությունը։

1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։

1892 –ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1901 –ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։

1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի Կորեան կորցրել է ինքնուրուին արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։

1916 —ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ Սոմմի ճակատամարտը։

1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

-պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում, Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր Համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա) և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին հռչակելով նրան Ռուսաստանի Գերագույն  Կառավարիչ։

1920 —ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։ 

1927 –ծնվել է խորհրդային կինոռեժիսյոր Էլդար Ռյազանովը։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։

1951 –ծնվել է խորհրդային վրացի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։

1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։

1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1983- Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լքել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

2000 –տեղի է ունեցել  ընդդիմության բազմահազար ցույցը Բաքվի կենտրոնում, որն ուղղված է եղել  իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։

2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Վերջինս տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։

Կ. Խաչիկյան

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ» Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ» 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում. «Ժողովուրդ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ» Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան «Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում
Ամենադիտված