Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են դեպի ազգային ինքնասպանություն, գրում է ritmeurasia.ru-ն։ Ըստ ԱՄՆ-ի, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և Ռուսաստանի Դաշնության հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք համապատասխանում են այդ երկրի շահերին։ Նույն նպատակով ԱՄՆ-ի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիան է Հայաստանին ակտիվորեն քաշում իր տակ։ Արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ Փաշինյանի վարչախմբի ամենաարևմտամետ քաղաքական թևն ակտիվորեն փորձում է ստանալ այն ամբողջ աջակցությունը, ինչը հասանելի է երկրում։

Շնորհիվ համապատասխան ջանքերի այս տարվա գարնանը Հայաստանը վարձեց Sanctuary Counsel ընկերության ծառայությունները՝ կապի և փիառի կառավարման ընկերություն, որը հիմնադրվել է 2019 թվականին Դեյվիդ Մակ Դոնայի կողմից: Ընկերությունը ֆորմալ առումով համարվում է հասարակայնության հետ կապերի և փիառի խորհրդատուների անկախ ընկերություն: Բայց իրականում, նույնիսկ ֆորմալ առումով, նրա գործերի համար պատասխանատուն ոչ այլ ոք է, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, այժմ լորդ Դաննաթը, ով մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։ Այդ առնչությամբ ֆրանսիական հետախուզական ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը՝ Intelligence Online-ը, նշել է, որ ներկայումս Դաննաթն է փաստացի ղեկավարում ընկերության բոլոր գործերը, և խորհուրդներ տալիս Երևանին ավելի սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում ռազմական։ Փաստն այն է, որ Դաննաթը կապերի լայն շրջանակ ունի ռազմական ոլորտում։ Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK  խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության և վերապատրաստման մեջ: Նա ներկայումս նաև խորհրդական է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքեր և հսկման սարքավորումներ արտադրող Teledyne FLIR-ի և փաստաթղթերի փոխանակման անվտանգ հարթակ FileSwap Global-ի հետ, որը համագործակցում է Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների արհեստական ​​ինտելեկտի բաժինների հետ:

Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ այս տարվա գարնանից Լոնդոնը և Երևանը քննարկում են, ի թիվս այլ հարցերի, թույլ տալ Մեծ Բրիտանիային անօրինական միգրանտներ ուղարկել Հայաստան՝ Ռուանդայի հետ արդեն իսկ կնքված համաձայնագրի օրինակով: Նման համաձայնագրի ստորագրումից հետո Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները կսկսեն ժամանել Հայաստան։

Այն, որ բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և մի շարք այլ երկրների (Բոտսվանա, Կոտ դ'Իվուար և Կոստա Ռիկա) հետ, որոնց վարչակարգերն արդեն պատրաստ են ընդունել Մեծ Բրիտանիայից արտաքսված անօրինական միգրանտներին, արձանագրվել է անգլալեզու մամուլում, և դա Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին հղումով։ Օրինակ ինչպես նշել է The Times-ը, բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքը գնում էր միայն Ռուանդայի և աֆրիկյան այլ երկրների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել այն օտարերկրացիներին «որոնք վտանգի տակ են գտնվում իրենց հայրենիքում», սակայն մինչ այժմ հնարավոր չի եղել անգամ մեկ միգրանտ ուղարկել այնտեղ։ Ուստի 2023 թվականի սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին համապատասխան բանակցություններ սկսեց Հայաստանի հետ։

Այսպիսով, անգլո-սաքսոններն արդեն բացահայտորեն են Հայաստանը դասում աֆրիկյան բանտուստանների շարքին և բառացիորեն երկիրը մղում են դեպի ազգային ինքնասպանություն, որը կապված է հայ բնակչության մոլորակի անբարենպաստ շրջանների ամենաչզարգացած աբորիգեններով փոխարինման հետ։ Եվ Փաշինյանի ռեժիմը ընդառաջում ու ամեն կերպ աջակցում է դրան։ Օգտագործված է ամեն ինչ՝ ռուսաֆոբիայից և դա ամրապնդող կադրային քաղաքականությունից սկսած մինչև Հայաստանում անօրինական միգրանտներով բնակեցումը։ Հատկանշական է այն, որ անգլո-սաքսոնական լրատվամիջոցները դա շեփորում են միանգամայն բացահայտորեն միաժամանակ ոչ մի խոսք չասելով, թե ո՞ւր են անհետացել 120 հազար ղարաբաղցի հայերը։

Ավելին, Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով ռուսաֆոբական տրամադրությունների բորբոքումն անգլո-սաքսոնների և նրանց փաշինյանական ծառաների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի իրական կապերը կարող են աճել և շոշափելի օգուտներ բերել հայ ժողովրդին։ Իրոք, չնայած պաշտոնական Երևանի Ռուսաստանից հեռու մնալու ջանքերին, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելուն, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզմանը և այլ բաների երկրների երկկողմ առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կան համապատասխան կապեր և դրանք ավելանում են: Բացի դա ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է Երևանը դիտել որպես իր դաշնակից։

Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչից կտրականապես դժգոհ են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մառախլապատ Ալբիոնի նրա գործընկերները և Սորոսի այն խնամակալները, ովքեր ներկայումս կառավարում են Հայաստանը և փորձում են ամեն կերպ խայթել Մոսկվային:

Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում Փաշինյանի վարչակարգի սադրիչ գործողությունների վրա, այլ նաև հրապարակայնորեն աջակցում են այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր միանշանակորեն խոսում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության սադրելով, որ ուկրաինական ոգով ամենաբացասական սցենարների կրկնություն լինի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Հայաստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ
Ամենադիտված