Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը

ՍՊՈՐՏ

Երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին ավարտվեց Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլը։

Քառորդ եզրափակիչ անցան՝ Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Ֆրանսիա, Խորվաթիա:

Գերմանիան և գործող չեմպիոն Իսպանիան իրենց ուղեգրերը քառորդ եզրափակիչ ամրագրել էին դեռ հոկտեմբերին: Նախկին մյուս երկու հաղթողները՝ Պորտուգալիան և Ֆրանսիան, իրենց տեղերը ապահովեցին 5-րդ խաղարկային օրվա ընթացքում՝ Իտալիայի և Նիդեռլանդների հետ միասին: Խորվաթիան և Դանիան լրացրեցին քառորդ եզրափակչի կազմը՝ իրենց վերջին խաղերում ոչ ոքի խաղալով:

Քառորդ եզրափակչի զույգերը կորոշվեն փլեյ-օֆֆի և անցումային խաղերի վիճակահանության ժամանակ, որը տեղի կունենա Շվեյցարիայի Նիոն քաղաքում ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին:

Լիգա A բարձրացան՝ Անգլիա, Նորվեգիա, Ուելս, Չեխիա
Լիգա B նահանջեցին՝ Բոսնիա և Հերցեգովինա, Իսրայել, Լեհաստան, Շվեյցարիա
Լիգա B բարձրացան՝ Հյուսիսային Իռլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Շվեդիա
Լիգա C նահանջեցին՝ Ալբանիա, Ղազախստան, Ֆինլանդիա, Մոնտենեգրո
Լիգա C բարձրացան՝ Մոլդովա, Սան-Մարինո
Լիգա D նահանջեցին՝ Ադրբեջան, Լիտվա

A/B լիգաների անցումային խաղեր՝ Ավստրիա, Բելգիա, Հունգարիա, Հունաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, Շոտլանդիա

B/C* լիգաների անցումային խաղեր՝ Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Իռլանդիա, Իսլանդիա, Սլովակիա, Սլովենիա

C/D լիգաների անցումային խաղեր՝ Ջիբրալթար, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա

Ե՞րբ են անցումային խաղերը

Լիգա B/C* և Լիգա A/B անցումային խաղերը, ինչպես նաև Լիգա A-ի քառորդ եզրափակիչները, նախատեսվում է անցկացնել 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին:

Լիգա A-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան հունիսի 4-ին և 5-ին, իսկ երրորդ տեղի խաղն ու եզրափակիչը՝ կիրակի, հունիսի 8-ին:

Լիգա C/D անցումային խաղերը կկայանան 2026 թվականի մարտի 26-ին և 31-ին:

Լիգա A (կանոնակարգ)
1-ին տեղը՝ քառորդ եզրափակիչ
2-րդ տեղը՝ քառորդ եզրափակիչ
3-րդ տեղը՝ A/B անցումային խաղեր
4-րդ տեղը՝ նահանջում է Լիգա B

Խումբ A1
Պորտուգալիա՝ քառորդ եզրափակիչ
Խորվաթիա՝ քառորդ եզրափակիչ
Շոտլանդիա՝ A/B անցումային խաղեր
Լեհաստան՝ նահանջում է Լիգա B

Խումբ A2
Ֆրանսիա՝ քառորդ եզրափակիչ
Իտալիա՝ քառորդ եզրափակիչ
Բելգիա՝ A/B անցումային խաղեր
Իսրայել՝ նահանջում է Լիգա B

Խումբ A3
Գերմանիա՝ քառորդ եզրափակիչ
Նիդերլանդներ՝ քառորդ եզրափակիչ
Հունգարիա՝ A/B անցումային խաղեր
Բոսնիա և Հերցեգովինա՝ նահանջում է Լիգա B

Խումբ A4
Իսպանիա՝ քառորդ եզրափակիչ
Դանիա՝ քառորդ եզրափակիչ
Սերբիա՝ A/B անցումային խաղեր
Շվեյցարիա՝ նահանջում է Լիգա B

Լիգա B (կանոնակարգ)
1-ին տեղը՝ բարձրանում է Լիգա A
2-րդ տեղը՝ A/B անցումային խաղեր
3-րդ տեղը՝ B/C անցումային խաղեր
4-րդ տեղը՝ նահանջում է Լիգա C

Խումբ B1
Չեխիա՝ բարձրացել է Լիգա A
Ուկրաինա՝ A/B անցումային խաղեր
Վրաստան՝ B/C անցումային խաղեր
Ալբանիա՝ նահանջում է Լիգա C

Խումբ B2
Անգլիա՝ բարձրացել է Լիգա A
Հունաստան՝ A/B անցումային խաղեր
Իռլանդիա՝ B/C անցումային խաղեր
Ֆինլանդիա՝ նահանջում է Լիգա C

Խումբ B3
Նորվեգիա՝ բարձրացել է Լիգա A
Ավստրիա՝ A/B անցումային խաղեր
Սլովենիա՝ B/C անցումային խաղեր
Ղազախստան՝ նահանջում է Լիգա C

Խումբ B4
Ուելս՝ բարձրացել է Լիգա A
Թուրքիա՝ A/B անցումային խաղեր
Իսլանդիա՝ B/C անցումային խաղեր
Մոնտենեգրո՝ նահանջել է Լիգա C

Լիգա C (կանոնակարգ)
1-ին տեղը՝ բարձրանում է Լիգա B
2-րդ տեղը՝ B/C անցումային խաղեր
3-րդ տեղը՝ մնում է Լիգա C
4-րդ տեղը՝ երկուսը նահանջում են Լիգա D, երկուսը խաղում են C/D անցումային խաղեր

Խումբ C1
Շվեդիա՝ բարձրացել է Լիգա B
Սլովակիա՝ B/C անցումային խաղեր
Էստոնիա՝ մնում է Լիգա C
Ադրբեջան՝ նահանջել է Լիգա D

Խումբ C2

Ներկա պահին հարցականի տակ է Ռումինիայի և Կոսովոյի իրավիճակը։ Բուխարեստում տեղի ունեցած նրանց խաղն ավարտվել է մինչև մրցավարի վերջնական սուլիչը․ հյուրերը ժամանակից շուտ լքել են խաղադաշտը: Ռումինիան գլխավորում է 2-րդ խումբը 15 միավորով, Կոսովոն հետ է մնում երեք միավորով:

Կիպրոս՝ մնում է Լիգա C
Լիտվա՝ նահանջել է Լիգա D

Խումբ C3

Հյուսիսային Իռլանդիա՝ բարձրացել է Լիգա B
Բուլղարիա՝ B/C անցումային խաղեր
Բելառուս՝ մնում է Լիգա C
Լյուքսեմբուրգ՝ C/D անցումային խաղեր

Խումբ C4

Հյուսիսային Մակեդոնիա՝ բարձրացել է Լիգա B
Հայաստան՝ B/C անցումային խաղեր
Ֆարերներ՝ մնում են Լիգա C
Լատվիա՝ C/D անցումային խաղեր

Լիգա D (կանոնակարգ)

1-ին տեղը՝ բարձրանում է Լիգա C
2-րդ տեղը՝ C/D անցումային խաղեր
3-րդ տեղը՝ մնում է Լիգա D

Խումբ D1

Սան-Մարինո՝ բարձրացել է Լիգա C
Ջիբրալթար՝ C/D անցումային խաղեր
Լիխտենշտեյն՝ մնում է Լիգա D

Խումբ D2

Մոլդովա՝ բարձրացել է Լիգա C
Մալթա՝ C/D անցումային խաղեր
Անդորրա՝ մնում է Լիգա D

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել Պուտինի մասին ֆիլմ կԷկրանովորվի Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Միխայիլ Գալուստյանը՝ իր ամուսնալուծության մասինԿյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը Արթուր Չախոյանին ոստիկանությունից փաստաբանի ուղեկցությամբ տարան հիվանդանոց հետազոտման ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Երբ «խաղաղ ատոմը» դառնում է աշխարհաքաղաքական զենք Հայաստանի դեմՈսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Արտառոց դեպք․ ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար Հերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ակտիվիստ Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթինՌուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդումՎախճանվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը․ պատմության այս օրը (30 ապրիլ)Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Գլխավոր դատախազությունը՝ Անդրե-Անի զույգի մասին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՈ՞ր հասցեներում ջուր չի լինի Երեք մեքենաներ բախվել են միմյանց․ վիրավորներ կանԸստ ադրբեջանցիների՝ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Աբրահամյան Այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿտրուկ կտաքանա Գագիկ Ջհանգիրյանն ու Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ» Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ» Ով է խանգարում Վարդապետյանին որոշում կայացնել. 4 ամիս է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ» Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ» Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ» Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNN
Ամենադիտված