Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երվանդ Քոչարի թանգարանից անհետացած գործերից մեկը Մոսկվայում է, ևս մեկի մասով էլ կասկած կա, թե որտեղ է. Փաստեր՝ Քոչարի որդուց ու փաստաբանից

ՄՇԱԿՈՒՅԹ

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության, այս մասին երեկ հայտարարեցին «Քոչար» մշակութային հիմնադրամից։

Ավելի ուշ էլ Երվանդ Քոչարի թանգարանից հայտնեցին, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։

Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեր ներկայացրեցին 7 ստեղծագործությունների անհետացման մասին։

Քոչարը նշեց, որ հայրն ամբողջ ունեցվածքը ժառանգել է տիկնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ ստեղծել է թանգարանը։

«Նա մեր ընտանիքի ամբողջ արխիվը թանգարանի միավոր դարձրեց, պետությունից որոշ գործեր խնդրեց, որ թանգարանին տրամադրվեն, մեր երկու եղբայրներին էլ խնդրեց, առաջարկեց՝ այն ամենը, ինչ ժառանգված է մեզ, սարքենք ժողովրդական, ոչ թե վերցնենք, մեր տանը պահենք ու վաճառենք, այլ տրամադրենք թանգարանին, որ ցուցադրեն ու ժողովուրդը կարողանա տեսնել»,- պատմեց Ռուբեն Քոչարը։

Նա ասաց, որ թանգարանի հիմնական գործերը հանդիսանում են իր սեփականությունը։

«Ես ու եղբայրս համաձայնվեցինք։ Մորս կենդանության օրոք, որ թանգարանի տնօրենն էր այդ ժամանակ, ես հանձնեցի 21 միավոր գործ, որի համար ստացա հավատարմագիր»,- նշեց Երվանդ Քոչարի որդին։

Նա ասաց, թե մայրն արդեն գիտակցում էր, որ ծանր հիվանդ է, հաշված օրեր են մնացել, արագ մտածել է, թե ով պետք է այդ ամենը տնօրինի։

«Ես համաձայն չէի, ես կինոյի մարդ եմ, ես ուզում էի աշխարհ տեսնել, եղբայրս նույնպես ստեղածագործող անձնավորություն էր, որոշեցին հանձնել մեր հարսին, կարծում էի՝ մեր ընտանիքի միակ ու հավատարիմ մարդն էր, որին կարելի էր վստահել։ Մեր հարսը եղավ ֆոնդապահ, ես շատ հանգիստ էի, ի վերջո, Երվանդ Քոչարի հարստությունը ոչ միայն մեր հարսն է տնօրինում, այլև ժողովուրդը կարող է գնալ ու տեսնել այդ շեդևրները»,- ասաց Ռուբեն Քոչարը։

Անցան տարիներ, Ռուբեն Քոչարն ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք ու, ի զարմանս իրեն, երբ թանգարանում իրեն տեսել է հարսը՝ արդեն թանգարանի տնօրենը, զարմացել է։

«Ասաց՝ «ինչո՞ւ ես եկել, դու ի՞նչ կապ ունես թանգարանի հետ, դուրս արի այստեղից, մի մտի, դու ոչինչ չես արել այս թանգարանի համար»։ Լալան շատ զարմացավ, հետո, երևի, ջուր խմեց, զարմանքն անցավ»,- նշեց նա։

Քոչարի խոսքով՝ երբ մոտեցել է Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանական տարին, ինքը որոշել է Քոչարի գործերը Հայաստանից դուրս հանել։

«Ասացի՝ իմ սեփականությունը կհանեմ, կցուցադրեմ, հարց տվեցի, ասացի՝ գործերը որտե՞ղ են, լռություն եղավ, ասացին՝ մի շաբաթից հետո կպատասխանեն։ Մեկ շաբաթ հետո Լալա ու Կարինե Քոչարները ինձ բերեցին ցուցակ՝ գունավոր լուսանկարներով՝ կողքը նշած՝ այս-այս գործերը չկան։ Ո՞նց թե չկան, որտե՞ղ են»,- մանրամասնեց Երվանդ Քոչարի որդին՝ նշելով, որ այս ամենը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջում։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ասաց՝ վստահ է՝ շուտով հակահարված են ստանալու, ասելու են՝ ներընտանեկան վեճ է, պարոն Ռուբենը ցանկանում է նկարները վերցնել ու ծախել։

«Որպեսզի հաստատվի փաստը, որ նկարները չկան, որպես սեփականատեր՝  Ռուբեն Քոչարը դիմել է թանգարանին ու խնդրել վերադարձնել իր սեփականությունը, իմաստն այն էր՝ հասկանալ նկարները կա՞ն, թե՞ ոչ»,- նշեց Աթանեսյանը։

Նա ասաց, որ բողոք են ներկայացրել կառավարություն, որը հասել է Քննչական կոմիտե, սակայն «գործը զոհվում է»։

«Քննչական մարմիններին, ցավոք սրտի, հավատալ պետք չէ։ Մենք դիմել ենք նաև ՊՎԾ ու ԿԳՄՍՆ, ԿԳՄՍՆ-ի վարքագիծը «շատ լավն է»՝ ասում են, որ պարբերաբար ստուգել են թանգարանը, գիտե՞ք ոնց՝ գրում են թանգարանին, ու ասում ՝ «մի հատ ձեզ ստուգեք», թանգարանն էլ ինքն իրեն ստուգում է ու ասում ՝ «ամեն ինչ լավ է»»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։

Քոչարն ասաց, որ անհետացած ստեղծագործություններից միայն մեկի տեղը գիտեն՝ Մոսկվայի է, ևս մեկ ստեղծագության մասով էլ կասկած ունեն, մտածում են՝ ֆիզիկական անձի են նվիրել, բայց անուն չեն հրապարակի։

Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ» Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
Ամենադիտված