Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կեսգիշերային պաշտոնանկություններից հետո գլխավոր թեմաներից մեկը դարձել է, թե ում է Նիկոլ Փաշինյանը նշանակելու թափուր մնացած պաշտոններում։ Հարցը ոչ այնքան թեկնածուներն են, այլ այն, թե բովանդակային փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Այս առումով, իշխանության մեջ կա երկու մոտեցում։ Կան պաշտոններ, որտեղ, ըստ էության, իշխանությունը լուրջ խնդիրներ ունի մասնագիտական առումով։ Եթե առավելապես քաղաքական պաշտոններում փաշինյանական իշխանությունը ցանկացած ՔՊ-ական «պոլի փեդի» կարող է նշանակել, մինչդեռ, օրինակ, ՆԳՆ-ում էական է, թե ով է ոստիկանապետը, ապագայում ստեղծվող «գվարդիայի» հրամանատարը։ Այդ առումով «սորոսական» Արփինե Սարգսյանի նշանակումն առանձնապես խնդիր չէր, և Փաշինյանը կարող էր հանգիստ նշանակել մեկին, ով համակարգից չէ։

Ամենամեծ խնդիրներից մեկը Պետեկամուտների կոմիտեն է, որտեղ Ռուստամ Բադասյանին հեռացնելուց, Տիգրան Ավինյանի կլանը թուլացնելուց հետո Փաշինյանը լուրջ ընտրության առջև է կանգնած։ Մի կողմից, իհարկե, մեծ գայթակղություն կա դնել իր մտերիմներից մեկին, որը կվերահսկի ֆինանսական բոլոր հոսքերն ու տեղեկությունները, մարդու, որն ամենամերձավոր շրջապատից է, ծայրահեղ դեպքում ՔՊ վերնախավի վստահելի ներկայացուցչի։ Պատահական չէ, որ տրվում են տարբեր անուններ։ Մյուս կողմից, Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ ՊԵԿ-ում համակարգից գլուխ չհանող մարդուն դնելու դեպքում կարող են խնդիրներ ծագել բյուջեի համալրման առումով, ձախողվեն եկամուտների հավաքագրումը, և իշխանությունը կանգնի փաստի առջև։

Նույնիսկ պրոֆեսիոնալ գտնելու հարցում Փաշինյանը խնդիր ունի։ Եթե այսպես կոչված «հեղափոխությունից» հետո կարող էր մասնագետներ ներգրավել, ապա հիմա շատ դժվար է գտնել ռեալ մասնագետների, որոնք մասնագիտական և կառավարման առումով համաձայն են նրա կառավարման օրոք որևէ պաշտոն ստանձնել։ Մի կողմից դժվար է աշխատել անկայուն և անկանխատեսելի մարդու հետ։ Մյուս կողմից, պարզ է, որ ովքեր թիմից չեն, արագ քավության նոխազ են դառնում, լավագույն դեպքում SMS-ով ազատվում են աշխատանքից, վատագույն դեպքում՝ կալանավորվում։

Այդուհանդերձ, քննարկվող թեկնածուներից մեկը, որ թե՛ ՔՊ վերնախավից է ու մտերիմ հարաբերություններ ունի Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե՛ աշխատանքի ընթացքում բավական փորձ է ձեռք բերել, Ռոմանոս Պետրոսյանն է։ Վերջինս ոչ հերքում, ոչ հաստատում է իր հնարավոր նշանակումը, բայց եթե նշանակվի, թերևս, միակ ողջամիտ որոշումը կարող է լինել։ 

Անի  Հովսեփյան

Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ» Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան Սիրիայի դե ֆակտո ղեկավարն ակնկալում է, որ 2 տարվա ընթացքում հայրենիք կվերադառնա մինչև 14 միլիոն փախստական Երևանում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Ինձ համար նրանք հերոսներ են. Քարդաշյանը՝ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջների մասին Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ֆրանսիան Հայաստանի կողքին է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում. ադրբեջանագետ ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
Ամենադիտված