Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական Bayraktar KIZILELMA-ն նոր ստանդարտներ է սահմանում մարտական անօդաչու թռչող սարքերի մեջ՝ լայնացնելով օդային մարտական տեխնիկայի սահմանները: Չնայած հայտնի Bayraktar TB2-ը հեղափոխեց մարտադաշտերն ամբողջ աշխարհում, բայց KIZILELMA-ն ավելի մեծ քայլ է դեպի առաջ, գրում է podolyaka.ru-ն: Այն պարզապես նոր մարտական անօդաչու թռչող սարք չէ, քանի որ հաշվի առնելով նրա հնարավորությունները՝ այդ անօդաչու թռչող սարքը կարելի է հեղափոխություն համարել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի մեջ։ Այդ գերժամանակակից անօդաչու թռչող սարքը ստեղծվել է այնպիսի մարտական առաջադրանքներ կատարելու համար, որոնք պահանջում են ճարպկություն, անտեսանելիություն և արագություն: Ուստի Bayraktar KIZILELMA-ն հագեցած է տուրբոշարժիչով և կարող է թռչել 0,6 մախ (735 կմ/ժ) արագությամբ և անգամ զարգացնել 0,9 մախ (1102 կմ/ժ) առավելագույն արագություն: Սրանք զգալի բարելավումներ են վերոհիշյալ Bayraktar TB2-ի նկատմամբ, որը թռչում է ավելի ցածր արագությամբ և կենտրոնացած է հիմնականում հետախուզական առաքելությունների և ճշգրիտ հարվածների վրա: KIZILELMA-ի ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը տարբեր ռեժիմներում ինքնավար աշխատելու ունակությունն է: Այդ անօդաչու թռչող սարքը կարող է կատարել տարբեր առաքելություններ՝ սովորական հսկողությունից մինչև բարդ հարձակվողական հարվածներ առանց մարդկային միջամտության: Այդ ինքնավարությունը հնարավոր է դարձել ժամանակակից սենսորների և ուղղորդման համակարգերի շնորհիվ, ինչպիսիք են AESA ռադարը և էլեկտրաօպտիկական ուղղորդման համակարգերը:

KIZILELMA անօդաչու թռչող սարքը նախագծվել է նաև հաշվի առնելով ցածր ռադարային տեսանելիությունը, ինչը դժվարացնում է թշնամու ռադարային համակարգերի թիրախավորումը, ինչը նրան տալիս է մարտավարական հսկայական առավելություն ժամանակակից մարտական սցենարներում:

Թուրքական այդ անօդաչու թռչող սարքը նախորդ մոդելներից առանձնացնող հիմնական տարրերից մեկն էլ նրա կրակային ուժն է: 1,5 տոննա ծանրաբեռնվածությամբ անօդաչուն կարող է կրել մի շարք զինատեսակներ, այդ թվում լազերային կառավարվող զինամթերք, հեռահար թևավոր հրթիռներ և օդ-օդ հրթիռներ։ Այդ զինանոցի շնորհիվ այն դառնում է ոչ միայն պասիվ դիտորդ, այլ մահաբեր հարթակ, որը կարող է հարձակվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախների վրա։ 

Իսկ KIZILELMA-ի կարճ թռիչքուղով թռիչքի և վայրէջքի հնարավորությունը նրան ավիակիրների վրա օգտագործման մեծ գործառնական բազմակողմանիություն է տալիս: Դա նշանակում է, որ այդ անօդաչու թռչող սարքը կարող է տեղակայվել այնպիսի հարթակներում, ինչպիսին է թուրքական առաջատար TCG Anadolu-ն, որը թույլ է տալիս գործողություններ իրականացնել Թուրքիայի օդային տարածքից շատ հեռու և նույնիսկ միջազգային ջրերում:

Քանի որ Bayraktar KIZILELMA-ի արտադրական տարբերակը հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը դեռ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին, անօդաչու թռչող սարքն առավել քան մոտ է ծառայության անցնելուն:  KIZILELMA-ի ի հայտ գալը զգալիորեն ուժեղացրել է Թուրքիայի կարողությունն իր ազդեցությունը հաստատելու տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ անօդաչու թռչող սարքի հնարավորությունները ոչ միայն բարելավում են Թուրքիայի պաշտպանական դիրքերը, այլ նաև ռազմավարական առավելություն են տալիս արտասահմանյան ռազմական գործողություններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի
Ամենադիտված