Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անջեյ Դուդան առանձնազրույց է ունենալու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լեհաստանի նախագահի այցի ամենաուշագրավ դրվագը նոյեմբերի 27-ին նախատեսված Երասխ այցելությունն է։ Դուդան անձամբ է մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

Այդկերպ, ԵՄ առաջատար երկրներից մեկի նախագահն ընդգծում է Եվրոպական դիտորդական առաքելության կարևորությունը։ Իսկ դա այսօր ավելի քան անհրաժեշտ է, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում արած վտանգավոր հայտարարություններից հետո։ Նախօրեին Փաշինյանը խոստովանել էր, որ ՀՀ տարածքում ԵՄ դիտորդների ներկայության հարցը քննարկում է Ադրբեջանի հետ։ Ավելին, հայկական կողմը պատրաստ է դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»,- նկատել էր Փաշինյանը։

Դիտորդներին Հայաստանում տեղակայելը ԵՄ համար առանցքային քայլ է՝ սեփական ազդեցությունը տարածաշրջանում ավելացնելու համար, և Փաշինյանի խոսքերը ռեալ վտանգ են եվրոպական շահերին։

Ուշագրավ էր մեկ այլ եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի դեսպանի արձագանքը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին Փաշինյանի խոսքերին։ Օլիվիե Դըկոտինյին հրապարակել էր Իրանի քարտեզը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի ընդգծումով, և գրել էր. «Միակն ու անկրկնելին»։ Ֆրանսիայի դեսպանի այս «ապտակը» ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանին, ասես հորդոր էր չմտնել վտանգավոր և անհեթեթ դիսկուրսի մեջ։ 

Հայկուհի Փափազյան

Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանումՎթարի ենթարկված ինքնաթիռի մեջ Երևանի դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմն էր «Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը
Ամենադիտված