Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել:

CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած, նկատել են ավտոմեքենայի, այնուհետև՝ ձեռքի լապտերների լույսեր: CWR գլխավոր ռենջեր Գևորգ Կարապետյանը մանրամասնում է. «Իրականացրինք հետախուզում՝ նախազգուշացնելով Խոսրովի անտառ պետական արգելոցի էկոպարեկային ծառայության աշխատակիցներին: Համատեղ ուժերով փակեցինք ճանապարհները՝ կանխելով նրանց փախուստը: Արդյունքում՝ խումբը բռնվեց»:

Էկոպարեկային ծառայությունը կազմել է պաշտոնական արձանագրություն: Առգրավվել է 2 միավոր հրազեն, որոնց փաստաթղթերը բացակայում էին: Ավելին՝ նշված անձինք կրակել Հիմնադրամի պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել FPWC գույքը, որին կից գտնվում է նաև ՎԻՎԱ-ի կապի կայանը։

Հարկ է ընդգծել, որ նշված տարածքները գտնվում են հատուկ պահպանության ներքո՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և պետական կառույցների կողմից: Որսի իրականացումը խստիվ արգելված է:

Բարեբախտաբար, FPWC ռենջերները՝ Էկոպարեկային ծառայության պարեկների հետ համատեղ, ցուցաբերել են բարձր մասնագիտական զգոնություն՝ կանխելով հնարավոր որսագողության դեպքը: Հաշվի առնելով, որ դեպքը եզակի չէ և վերջերս Հիմնադրամի կողմից արձանագրվել է նմանատիպ միջադեպ Վայոց ձորի մարզում, կարելի է եզրակացնել, որ որսի և որսորդական տնտեսության վարման ոլորտի կարգավորմանն ուղղված գործողություններն, ամեն դեպքում, անբավարար են։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում բոլորին՝ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ: Շնորհակալ լինելով Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին արագ արձագանքի համար՝ լիահույս ենք, որ դեպքը կգտնվի պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում։

Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ» Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ»
Ամենադիտված