Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է իսկական գլխացավանք դառնալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Վարչախումբն, առանց այն էլ, Գյումրիում որևէ լուրջ հենարան չունի, ազդեցիկ և հեղինակավոր թեկնածու չի կարողանում ընտրել, իսկ նախապես առաջադրված թեկնածուն էլ հասցրել է այս ընթացքում սկանդալային պատմություններում հայտնվել։ Կարեն Սարուխանյանը, ի դեպ, ակնարկում է, որ «Քաղպայմանագրում» իր դեմ աշխատող ուժեր կան, որոնք էլ կանգնած են այդ սկանդալների ետևում։

Ավելի քան մեկ ամիս Գյումրին անիշխանության է մատնված։ «Բալասանյան» դաշինքի հրաժարականից անմիջապես հետո Հայաստանի իշխող ուժը հայտարարեց, թե պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։ Որպես քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն սկզբում հայտարարեց Կարեն Սարուխանյանի թեկնածության մասին։ Սակայն, թմրանյութերի պատմությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ ՔՊ-ն փոշմանել է և Կարեն Սարուխանյանի փոխարեն Գյումրիի քաղաքապետի այլ թեկնածու է առաջադրելու։

Փաշինյանն էլ չի ցանկանում միայնակ ստանձնել Գյումրիում հնարավոր ձախողման պատասխանատվությունը և որոշել է այն բարդել հենց գյումրեցի կուսակցականների վրա։ Տևական դադարից հետո նա երեկ տեսանյութ է հրապարակել, հայտարարել, թե Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ «Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք», - ասել է նա։

Ըստ Փաշինյանի, դրանից հետո ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու, և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որն ամենայն հավանականությամբ, Փաշինյանի խոսքով, կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։ Նրա խոսքով, առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում է քաղաքապետի ԺՊ նշանակելու։

Գործող իշխանությունները գիտակցում են, որ Գյումրիում կարող են, բլոտի լեզվով ասած, «թարս կապուտ» լինել, և այժմ, անհրաժեշտության դեպքում, տրնգի էլ կպարեն, որ իրենցից վանեն ձախողման հետևանքները։

Վանուհի Մելիքյան

Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿտրուկ կտաքանա Գագիկ Ջհանգիրյանն ու Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ» Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ» Ով է խանգարում Վարդապետյանին որոշում կայացնել. 4 ամիս է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ» Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ» Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ» Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել
Ամենադիտված