Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել է, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Լիբանանի հարավից վերջին ամիսներին տեղահանված մարդիկ մեքենաներով սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր։

Ըստ հրադադարի համաձայնագրի՝ պետք է վերջ դրվի հակամարտությանը, որն Իսրայելի և Լիբանանի սահմանին սկսվել էր 2023 թ. հոկտեմբերից՝ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից հրադադարի հաստատումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձ էր հղել Սպիտակ տնից։

«Սա պետք է լինի հակամարտության մշտական դադարեցում։ Այն, ինչ մնացել է «Հեզբոլլահ»-ից և ահաբեկչական այլ կազմակերպություններից, այլևս չի սպառնա Իսրայելի անվտանգությանը», – ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը հայտնել է, որ Իսրայելն աստիճանաբար դուրս կբերի իր ուժերը 60 օրվա ընթացքում, իսկ Լիբանանի բանակն իր վերահսկողության տակ կառնի Իսրայելի հետ սահմանին գտնվող տարածքները՝ ապահովելու, որ «Հեզբոլլահ»-ը չվերակառուցի իր ենթակառուցվածքը։ Իսրայելի զորքերի հեռանալուց հետո Լիբանանի հարավում կտեղակայվի առնվազն 5000 զինվոր։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X սոցիալական հարթակում գրել է, որ հրադադարն Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ ձեռնարկված մի քանի ամսվա ջանքերի արդյունքն էր՝ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Իսկ Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի պայմանների խախտման դեպքում Իսրայելը կրկին ուժով կպատասխանի։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԱԿ-ի խաղաղապահների հետ կմիանան մի մեխանիզմի, որը կաշխատի Լիբանանի բանակի հետ՝ թույլ չտալու հրադադարի հնարավոր խախտումները։ ԱՄՆ մարտական ուժերը Լիբանանում չեն տեղակայվի։

Հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իսրայելի բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Բեյրութին և Լիբանանի այլ հատվածներին։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 18 զոհի մասին։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական օբյեկտների։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին շարունակել է հրթիռներ արձակել Իսրայելի վրա։ 115 բնակավայրերում տագնապի ազդանշաններ են հնչել։

Երկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինի
Ամենադիտված