Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Հայաստանում արգելել էներգետիկ ըմպելիքների  վաճառքը 18 տարին չլրացած անձանց։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցողը, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել մինչև 18 տարեկան անձանց առողջությունը և նվազեցնել էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության ռիսկերը։

«Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեռահասների մոտ 40 տոկոսն օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ։ Չնայած այս ըմպելիքների՝ առողջության վրա ունեցած ազդեցությունը լիովին ուսումնասիրված չէ՝ դրանց պարբերաբար օգտագործումն ունի բացասական հետևանքներ։ Առողջության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով նման ըմպելիքները չպետք է գովազդվեն երեխաների համար։ Որոշ երկրներ արդեն սահմանափակել են էներգետիկ ըմպելիքների վաճառքն ու գովազդը, և մենք նույնպես պետք է քայլեր ձեռնարկենք»,- ասաց Ղազարյանը։

Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, արգելել նման ըմպելիքների վաճառքն ավտոմատ սարքավորումներով, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն՝ օրենքի պահանջները խախտելու համար։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը ոչ միայն անդրադառնում է էներգետիկ ըմպելիքներին, այլև լրացնում է ալկոհոլային խմիչքների վաճառքի առնչությամբ առկա օրենսդրական բացերը։

Պատգամավորը պարզաբանեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների վաճառքի համար սահմանված է վարչական պատասխանատվություն, սակայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում անչափահասներին ալկոհոլային խմիչք վաճառելու արգելք սահմանված չէ։

«Մենք լրացնում ենք նաև այս բացը»,- հավելեց Ղազարյանը։

Նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ և կառավարությունում, դրա ընդունումը կնպաստի դեռահասների առողջության պահպանմանը, ինչպես նաև համահունչ կլինի միջազգային փորձին։

Հանձնաժողովը հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

ՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում
Ամենադիտված