Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանական քարոզչամեքենան երեկ հրճվանքի ևս մեկ առիթ էր ստացել։ Հաղորդվեց, որ ՆԱՄԲԵՈ (NUMBEO) «վերլուծական տեղեկատվական» հարթակի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 146 երկիր։ Այն ներառում է միայն 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներ։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, իսկ Թուրքիան՝ 54-րդը։ Ցանկից մինչև մեկ միլիոն բնակչություն ունեցող երկրները հանելու դեպքում Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում 5-րդն է։

Այս տվյալները, իհարկե, որոշակի դրական տպավորություն կարող են ստեղծել աշխարհում, բայց այդ հարթակն ամենևին էլ արժանահավտ չի համարվում։ Nambeo-ի վարկանիշի, այնտեղ Հայաստանի զբաղեցրած բարձր դիրքի մասին առաջին անգամ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը դեռ այս տարվա հունվարին։ 2023 թ. տվյալներով, Հայաստանը 7-րդն էր։

NUMBEO-ն սերբական առցանց տվյալների շտեմարան է, որը չունի վստահելի հարթակի համբավ, իսկ դրա վարկանիշները կազմվում են սիրողական, ոչ պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ․ դրանք հիմնված չեն վիճակագրական ճշգրիտ տվյալների կամ ծանրակշիռ փորձագիտական վերլուծությունների վրա: NUMBEO-ի ցուցանիշները կազմվում են օգտատերերի աջակցությամբ և նրանց անանուն առաջարկությունների հիման վրա: «Սորոսական» շրջանակների հետ կապված «Փաստերի ստուգման հարթակն» էր նույնիսկ պարզել, որ, օրինակ, 2017 թվականին Շվեդիայի մի բնակիչ փորձ էր արել՝ երկրի հարավում գտնվող Լունդ քաղաքին վերագրելով հանցագործության բարձր ցուցանիշներ՝ չնայած այն փաստին, որ այս փոքր քաղաքում հանցավորության մակարդակը երկրի միջինից ցածր է։ Կարճ ժամանակ անց Լունդը NUMBEO հարթակում դարձել էր աշխարհի «ամենավտանգավոր» քաղաքներից մեկը՝ հանցավորության բարձր ցուցանիշներով հայտնի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից ավելի վատ ցուցանիշներով։

Հետևաբար, նման վարկանիշների հրապարակումով գործող իշխանություններն ընդամենը մանիպուլացնում են հասարակությանը, փորձում շեղել իրական անվտանգային խնդիրներից։ 

Լիլիթ Դավոյան

«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված