Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ Բոյարդ

ՖՈՏՈ

Ֆորտ Բոյարդը (Fort Boyard) քարե ամրոց է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում Անտիոքի նեղուցի ծանծաղուտին՝ Ֆրանսիայի ափերի մոտ։ Կառույցը գտնվում է Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների միջև։  Ամրոցը կոչվել է այն ծանծաղուտի անունով, որի վրա այն կառուցվել է։ Ավելի քան մի քանի տասնամյակ նրա տարածքում համանուն հեռուստաշոու է նկարահանվում, որն էլ այն հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։

Ֆորտ Բոյարդի երկարությունը 68 մ է, լայնությունը՝ 31 մ, իսկ բարձրությունն ավելի քան 20 մ։ Այն այդ տարածաշրջանի այն սակավաթիվ ռազմական շինություններից է, որը երբեք չի օգտագործվել իր բուն ռազմական նպատակներով:

Երկու կղզիների միջև անառիկ ամրոց կառուցելու գաղափարը ծագել է դեռևս 1666 թվականին, երբ Ռոշֆոր քաղաքում բացվել են ռազմական նավաշինական գործարաններ։ Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտները կարող էին հեշտ թիրախ լինել բրիտանացիների համար, որոնց հետ ֆրանսիացիները երկար դարեր պարբերաբար կռվում էին ։ Օլերոն և Իլ դ'Էքս կղզիների հրետանին չէր կարող պաշտպանել նավաշինական գործարաններն  անսպասելի հարձակման դեպքում, քանի որ նրանց կրակի հեռահարությունը չէր կարող ամբողջությամբ փակել նեղուցը: Մեջտեղում մնում էր մոտավորապես 6 կիլոմետր, և այդտեղ ամրոցի կառուցումը կվերացներ վտանգը։ Լյուդովիկոս XIV-ը ենթադրում էր, որ շինարարական աշխատանքները կղեկավարի իր ժամանակի հայտնի ինժեներ Սեբաստիա Վոբանը։ Սակայն նա հրաժարվեց նման գաղափարն անհնարին համարելով։

Մինչև 19-րդ դարի սկիզբը Ֆրանսիայի կառավարիչներից ոչ ոք այլևս չէր հիշում ամրոց կառուցելու գաղափարը։ Հարցն արդիական դարձավ Նապոլեոն I-ի օրոք, ով վարում էր շատ ագրեսիվ արտաքին քաղաքականություն, և որը դժգոհ էր Անգլիայից։ Ուստի 1881 թվականին սկսվեց Ֆորտ Բոյարդի շինարարությունը։ Շինարարական տեխնոլոգիաներն այն ժամանակ շատ առաջ էին շարժվել, և երկիրն արդեն կարող էր իրեն թույլ տալ նման ամրոց կառուցել։ Ծովի հատակին ծանր քարե բլոկներ տեղադրելիս արհեստավորները բախվել են այն փաստի հետ, որ քարն իր ծանրության տակ արագ սուզվել է ավազի մեջ։ Մեծ ծախսերը և նախագծի հաջողության վերաբերյալ կասկածները ստիպեցին իշխանություններին 1809 թվականին կրճատել շինարարությունը: Այն վերսկսվեց միայն 28 տարի անց՝ Լուի Ֆիլիպ I-ի օրոք, ով կրկին հակամարտություն սկսեց Անգլիայի հետ։ Արդյունքում ամրոցի շինարարությունն ավարտվել է միայն 1857 թվականին։ Բայց այդ ժամանակ զինատեսակներն արդեն կատարելագործվել էին այնքան, որ հնարավոր էր հեշտությամբ վերահսկել շրջակա ջրերն առանց ավարտված այդ բերդի: Արդյունքում այն մնաց պատերազմի վարչության հսկողության տակ, սակայն նրա թնդանոթներն այդպես էլ չկրակեցին։ Ժամանակի ընթացքում այնտեղ բանտ հիմնվեց, որը ևս երկար չգործեց։ 20-րդ դարի սկզբին ամրոցի ողջ տեխնիկան վաճառվել էր, իսկ բուն ամրոցը մատնվել էր անուշադրության։ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր զգալի վնաս հասցրել Ֆորտ Բոյարդին, քանի որ գերմանական զորքերն այն օգտագործել էին որպես թիրախ հրետանու պատրաստության համար: Մեկ դարի ընթացքում ամրոցը բազմիցս վերավաճառվել է աճուրդում, մինչև որ այն 1989 թվականին գնել է պրոդյուսեր Ժակ Անտուանը ֆիլմի նկարահանման համար:

Սկսվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ, քանի որ Ֆորտ Բոյարդը կառուցումից ի վեր երբեք չէր վերանորոգվել, և այնտեղ սկսվել են նկարահանվել Ֆորտ Բոյարդ շոուները։ Այդ ամենն էլ ներկայումս այդ չօգտագործված և մոռացված ամրոցը հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում:

Կ. Խաչիկյան

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումիցՔանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է. Բայրամով Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
Ամենադիտված