Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, շարունակվեց Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախնական դատական նիստին ներկայացել էին հայցով գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը և Արթուր Կարապետյանը, պատասխանող Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Պատշաճ կերպով ծանուցվել, բայց չեն ներկայացել պատասխանող Լիլիթ Կոստանյանի ներկայացուցիչ Հայկ Ջհանգիրյանը և պատասխանողներ Արմեն Դավթյանը, Թերեզա Գևորգյանը։

Դատավորը մեջբերեց Ասատրյանի նախորդ նիստի պատճառաբանությունը, ըստ որի՝ Ասատրյանը չի հասցրել ուսումնասիրել դրանք և հարց ուղղեց հասցրե՞լ է արդյոք Ասատրյանը ուսումնասիրել դրանք։

Ասատրյանը հարցին ի պատասխան նշեց, որ իրեն հայցվորի կողմից չի տրամադրվել բանկային հաշիվների վերլուծությունները և ամբողջական պատկեր ստանալու խնդիր կա։

«Իմ ունեցած բոլոր գործերով, մեծ մասամբ, տրամադրվել են բանկային հաշիվները, բացառությամբ այս գործի։ Առանց դրանց արդյունավետ փաստական տվյալները բացահայտելու տեսանկյունից խնդիր ենք տեսնում։ Մենք բազում նիստերի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ ելակետային տվյալները կարևոր են։ Երբ ներկայացնում են տվյալներ 2 մասից է բաղկացած լինում բանկեր և հիմնականը։ Հիմա մենք բանկերը չունենք։ Կխնդրեմ կողմին տրամադրի նաև այդ ելակետային տվյալները, որովհետև առանց դրա թե դատարանի, թե մեր համար ի վերջո անհասկանալի է լինելու և մեծ հաշվով կարող է բերել նաև հայցի մերժմանը, որովհետև անհասկանալի է լինելու հայցվոր կողմի իրավական մոտեցումները կամ տրամաբանությունը, թե ինչպես են այդ թվաբանական մեծությունները համադրվել գործում։ Այսինքն մենք իրավական վերլուծություններից բացի պիտի գանք ենթադրության կամ գուշակության, որ էս-էս փաստերի հաստատման համար էս տողնա օգտագործվել»,- հավելեց Ասատրյանը։

Փաստաբանը դատարանին վստահեցնում էր, որ բանկային տվյալների բացակայությունը ամբողջական տվյալների պատկեր ստանալու անհնարինություն է առաջացնում։

Դատավորը առաջարկեց հարցերի միջոցով պարզաբանել նրա համար անհասկանալի հարցերը և դատախազին խնդրեց պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ է կազմվել աղյուսակը։ Ըստ դատավորի՝ գուցե տվյալները պարունակվում են նյութերում և ուսումնասիրելու դեպքում հնարավոր է հայտնաբերել անհրաժեշտ տեղեկությունները։

«Հայցադիմումին կից ներկայացվել են նաև փաստական տվյալներ, որոնք պարունակում են նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները։ Տրամադրված տվյալներում կա նաև ինֆորմացիա բանկային վճարումների մասին։ Իրավասու մարմինը ներկայացրել է այն աշխատանքային ֆայլը, որի հիման վրա հայցը ներկայացվել է դատարան։ Իրավասու մարմինը չունի հստակ օրինակ, որին ֆայլեր կազմելիս պետք է հետևել»,-ասաց Տեր-Թորոսյանը։

Ասատրյանի հարցին՝ այս ֆալյում առկա են արդյոք բանկային փոխանցումների, դրանց նույնականացման մասին տվյալներ, Տեր- Թորոսյանը պատասխանեց, որ վճարումները ընդգրկված են, բանկային փոխանցումները ներկայացված են «վճարումներ» բաժնում, որի «մեկնաբանություն» բաժնում ներկայացված են նաև բանկերի անունները, որոնցում ներդրվել են ավանդներ։

Դատախազության տնտեսագետ Կարապետյանը հավելեց, որ փոխանցումների մասով տվյալներն առկա են․ «Դուք կարող եք ֆայլի մեջ բացել և տեսնել, թե պարոն Կոստանյանին, ով ,որքան գումար է փոխանցել։ Նույն ձևով կարող եք տեսնել ծախսերը։ Նախորդ դատական նիստին մենք տրամադրել ենք այն, ինչ պայմանավորվել ենք տրամադրել։ Ապացույցների հետազոտման փուլում կարող ենք տվյալները հետազոտել և հարցերի պատասխանները գտնել»։

Ասատրյանը նշեց, որ ապացույցների հետազոտման փուլում պետք է նախ հասկանալ, որոնք են ապացույցները, այդ ապացույցը ինչ փաստի է հաստատված կամ էդ ապացույցը ինչ ձևով է դրսևորվել։

Կարապետյանը Ասատրյանի հարցադրումներին ի պատասխան բացատրեց, թե աղյուսակի, որ դաշտում ինչ տվյալներ են զետեղել։ Ըստ Կարապետյանի, քանի որ Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել, որպես օրինական եկամուտներ հաշվարկվել են Կոստանյանի եկամուտները, որոնք ստացել է աշխատավարձից, վարկերից, overdraft-ներից։ Մնացած ցանկացած փոխանցում, որը չի նույնականացվել դիտարկվել է  ապօրինի մուտք։ Փայլում տվյալները ներկայացվել են տարիներով, ըստ որի` տարեկան եկամուտներին, սպառողական զամբյուղին գերազանցող յուրաքանչյուր գնում համարվել է ապօրինի եկամուտ։ Տոկոսային հարաբերությունը կազմվել է ելնելով նրանից, թե որքանով են Կոստանյանի ծախսերը գերազանցել եկամուտներին։

Տեր-Թորոսյանը վստահեցրեց՝ չի լինելու որևէ տվյալ, որը մնալու է չբացատրված և բոլոր հաշվարկները ստացվել են բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում։

Ասատրյանի խոսքով՝ հայցում ներկայացված չէ, թե ինչպես են եկել այն եզրահանգման, որ օրինական եկամուտի բաց կա, ինչին ի պատասխան Կարապետյանը նշեց, որ հաշվարկները կատարվել են տարեկան հաշվարկի տրամաբանությամբ և հնարավոր չէ օրական հաշվարկի տրամաբանությամբ ներկայացնել դրանք։

Ասատրյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ տվյալների ուսումնասիրության ժամանակ խնդրելով, դատարանն այն բավարարեց։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 23-ին, ժամը 11։00։

Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ» Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․«Հրապարակ» 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում. «Ժողովուրդ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ. «Ժողովուրդ» Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում․ «Հրապարակ»Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ»Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ. «Ժողովուրդ»Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»
Ամենադիտված