Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞ւմն է Կովկասը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ​​պատահաբար Լեռնային Ղարաբաղը չգնահատվեր որպես Ռուսաստանի ռազմավարական ենթաորովայն և ողջ Կովկասը հրկիզելու աշխարհաքաղաքական պոտենցիալ ունեցող կետ, ապա Ամերիկայի անհետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կերևար նույնիսկ անզեն աչքով, գրում է ruserbia.com-ը: Բայց նա Վաշինգտոնի շահերի առաջին օղակներից մեկն է, ինչը հստակ նշված է 2018 թվականի ԱՄՆ կառավարության «Հայաստանի ինտեգրման ռազմավարություն» փաստաթղթում։ Չի բացառվում, որ ոչ պատահաբար է այդ փաստաթղթի վրա աշխատանքը համընկել արևմտամետ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ, ով իր մանդատի ընթացքում կարողացել է հասնել նրան, ինչը դարեր շարունակ չի հաջողվել անել ոչ մի հայ ուրացողի, այն է դավաճանել իր ժողովրդին։

«Հայաստանի ինտեգրման ռազմավարություն» փաստաթղթի նախաբանում ընդգծված է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում ունենա ձեռքբերումներ։ Այդ գործոնները նախադրյալներ են Կովկասում ԱՄՆ-ի քաղաքական և ռազմավարական շահերը խթանելու համար։ Փաստաթղթում նշվում է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունը պետք է օգտագործի դիվանագիտություն, զարգացման աջակցություն, ռազմական օգնություն, հանրային դիվանագիտություն և օրենքի գերակայության ծրագրեր, որպեսզի օգնի Հայաստանին կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, առաջ տանել ԱՄՆ անվտանգության նպատակները, ազատականացնել և բացել իր շուկաներն ԱՄՆ-ի հետ առևտրի համար, բարելավել երկրի էներգետիկ անվտանգությունը, հակազդել ռուսական:

Հայաստանի աշխարհագրական դիրքը, այսինքն այն փաստը, որ նա սահմանակից է Իրանին, Թուրքիային և Վրաստանին, ինչպես նաև գտնվում է Ռուսաստանի և Սիրիայի միջև, որոշիչ դեր է նախատեսում նրան աշխարհաքաղաքական խոշոր խաղերում։ Հայաստանից այժմ ակնկալվում է զսպել ռուսական ազդեցությունը, դառնալ արևմտյան արժեքների տարածման հարթակ և ՆԱՏՕ-ի դաշինքի ռազմական ուսումնադաշտ տարածաշրջանում հետագա գործունեության համար։ Փաստաթղթում որպես նպատակ նշվում է Ռուսաստանից էներգետիկ և ռազմական կախվածության նվազեցումը։

Իհարկե, նման փաստաթղթի իրականացումը պահանջում էր լուրջ և երկար տարիների աշխատանք ԱՄՆ-ի պետական կառույցների և քաղաքացիական հագուստով այն գործակալների կողմից, ովքեր պետք է յուրացնեն Հայաստանի քաղաքացիական հասարակության քաղաքական տարածքը և զրկեն  ոչ համապատասխան լրատվամիջոցներին և ՀԿ-ներին արտասահմանյան հիմնադրամներից գումարներ ստանալուց: Այսինքն ԱՄՆ-ը Հայաստանին չպետք է թույլ տա պահպանել ինքնիշխանությունը ոչ միայն ռուսական, այլ նաև ամերիկյան մոդելով, նրա համար նախատեսվում է գաղութային պետության այն ճակատագիրը, որում հնարավոր է այն ամեն ինչը, որն իրենց երկրում չեն անում:

Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է գրավում «Ռուսական ազդեցության ճնշում, աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու դիմակայունությանը» բաժինը։ Հեղինակները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ռուսական ազդեցությունն ամբողջությամբ ճնշելու և սեփականն ընդլայնելու համար։ Նրանց համար, ինչպես գրված է այս փաստաթղթում, Հայաստանը որպես տարածք բացառիկ նշանակություն ունի իր աշխարհառազմավարական դիրքով, այսինքն կարևոր է Ռուսաստանին մոտ լինելը և Իրանի հետ սահման ունենալը։ Հեղինակներն աչքաթող են անում այն ​​փաստը, որ Իրանն ու Հայաստանը երբեք պատերազմի կամ քաղաքական կոնֆլիկտների մեջ չեն եղել։

Նաև նշվում է, որ Հայաստանի համար իրավիճակի կարգավորման, ինչպես նաև տնտեսական բարգավաճման ամենամեծ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է, որի կարգավիճակի համար մեղադրում են բացառապես ռուսական կողմին բոլորովին անհիմն պնդելով, որ Ռուսաստանը միաժամանակ աջակցում է երկու կողմերին։ Նրանք այդքան բացահայտ մեղադրելով Ռուսաստանին երկու աթոռին նստելու մեջ, իրենք են ցանկանում  նրա տեղը գրավել անվտանգության և խաղաղության ավետաբերի տեսքով։ Թեև նրանք նաև ընդունում են, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով չի կարող վերջնական ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, բայց և Միացյալ Նահանգները չի հրաժարվում երկարաժամկետ պլաններից ասելով, որ եթե Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, ապա իրենք կարող են Ադրբեջանին դիտարկել որպես տնտեսական գործընկերոջ, և դա հատկապես հաշվի առնելով Թուրքիային, որին միշտ կարող են ապավինել որպես դաշնակից։

Այս ամենի նպատակը Կովկասում ամերիկյան արժեքների առաջմղումն է և ռուսական ազդեցության ճնշումը։ Այս գործընթացը ներառում է մի շարք քայլեր, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է ձեռնարկել Հայաստանում, որպեսզի Հայաստանը հեռացնի ռուսական ազդեցությունից և միևնույն ժամանակ ընդլայնի ամերիկյան ազդեցությունը: Բանն այն է, որ փաստաթղթում բառացիորեն ասվում է, որ ամրապնդելով հայկական կողմնորոշումը դեպի Արևմուտք, մեծացնում է ԱՄՆ ներդրումը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մեջ և բարելավում է արտակարգ իրավիճակների պատրաստությունը:

Հետաքրքիր է այն, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականությանը, մինչդեռ ԱՄՆ-ի մտադրությունն այն է, որ ծրագրերի և ազդեցության ընդլայնման միջոցով կարողանա վերահսկել այդ երկրի քաղաքականությունը, այլ կերպ ասած իրականացնի Հայաստանի լիակատար գաղութացում և նրան զոհաբերելու միջոցով իր մշակույթը տարածի տարածաշրջանում:

Բայց արևմտամետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և քաղաքացիական սեկտորն ուժեղացնելուց վեց տարի անց Հայաստանը հայտնվել է աննախանձելի իրավիճակում: Խոստացված տնտեսական բումի և կայունության փոխարեն երկիրը խորտակվում է Արևմուտքից աճող կախվածության մեջ:

Ամփոփումը հետևյալն է. Հայաստանը կամավոր համաձայնել է հրաժարվել իր ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից։ Փաստ, որի մասին Հայաստանի իշխանությունը չի ցանկանում խոսել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է-11․ առաջիկա օրերին կցրտիԱննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. «Հրապարակ» Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց. «Հրապարակ» Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ» Մեղադրանքները գաղտնի են պահում. «Հրապարակ» Ամորիմը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանենԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներով Աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակը Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Ամենադիտված