Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը բռնել է ՔՊ-ականների վախը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. 

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավանդական դարձած կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է անցկացվել, որտեղ զեկուցողը եղել է վարչապետը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ դահլիճում ազատ աթոռ չի եղել: Նրանք, ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ նիստի նախօրեին ՔՊ անդամներին աստիճանական կարգով տեղեկացնում են այդ օրվա նիստի եւ թեմայի, գլխավոր զեկուցողի մասին եւ պահանջում տեղեկացնել՝ հաստատո՞ւմ են իրենց մասնակցությունը, թե՞ ինչ-ինչ պատճառներով ներկա չեն գտնվի։ Երեկվա նիստից հրապարակված տեսանյութում երեւում էր, որ ներկա էր ՔՊ գրեթե ողջ ֆրակցիան, գործադիրի անդամները, անգամ համայնքի ղեկավարներ եւ մարզպետներ կային։ Շատերը թերեւս մտածել են՝ խառնակ ժամանակներ են, գնանք` ներկա գտնվենք, լսենք վարչապետին, գլխով ու խոսքով ցույց տանք, որ իր հետ համակարծիք ենք, որ հանկարծ մի sms էլ մենք չստանանք։ 

Նիկոլ Փաշինյանի զեկույցի առանցքային թեման եղել են կադրային քաղաքականությունը եւ հատկապես վերջին ժամանակների sms-ային ազատումները, որոնք տեղի ունեցան գործադիր, օրենսդիր եւ նույնիսկ դատական համակարգում։ Նիկոլ Փաշինյանը հիմնականում իրեն բնորոշ խոհափիլիսոփայական, դասախոսության ոճով ներկայացրել է, թե պետական կառավարումը եւս կենդանի օրգանիզմ է, եւ պետք է ըմբռնումով մոտենալ, որ ինչ-որ պահի, ինչ-որ օղակում կարող են կադրերը լճանալ, ինչ-որ տեղում՝ թերանալ, ուստի պետք չէ ցավագին կամ անձնավորված ընդունել այդ ազատումները։ Վստահեցրել է, որ անձնական որեւէ խնդիր չի ունեցել եւ չունի ազատվող պաշտոնյաներից եւ ոչ մեկի հետ, հիշատակել է իր մանկության ընկեր Վահե Ղազարյանին (ՆԳՆ-ում ասել էր` 37 տարվա ընկերներ ենք), որ անգամ կարող է մոտ ընկերոջն ազատել, քանի որ գալիս է ժամանակ, որ, իր խոսքով, ամենանվիրյալները կարող են լճանալ։

Նորից գովեստի խոսքեր է ուղղել բոլոր ազատված պաշտոնյաների հասցեին, որ չեն մերժել պաշտոնը լքելու իր խնդրանքը, եւ մանավանդ շեշտել է Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի անունը, ասելով` շնորհակալ եմ, որ, լինելով անկախ կառույցի ղեկավար, չի մերժել իմ խնդրանքը։ Թեեւ գրեթե նույն կարգավիճակում էին նաեւ մյուս հեռացողները, իսկ ԲԴԽ նախագահն ու պատգամավորը, առհասարակ, խիստ պաշտպանված էին օրենքով:

ՔՊ-ական ներկաներից ոմանց կարծիքով, Փաշինյանը Քյարամյանին շեշտելով` «լսեցրել» է Հովիկ Աղազարյանին, որ դու երկու շաբաթ է՝ դիմադրում ես, իսկ Քյարամյանն ապրի` արագ փասափուսեն հավաքեց` չմերժելով իր խնդրանքը: Եվ անգամ ակնարկել է, որ դա կգնահատվի առաջիկայում։ Այսինքն` մի պաշտոն կտամ ինձ լսողներին:

Հովիկ Աղազարյանը, ի զարմանս շատերի, նույնպես ներկայացել է նիստին եւ մինչեւ վերջ մնացել քննարկմանը։ Բոլորը սպասել են, որ Փաշինյանը նրան անարգանքի սյունին կգամի, բայց նա ոչ մի բառ չի ասել:

Երբ Նիկոլ Փաշինյանն ավարտել է իր խոսքը, ավանդույթի պես հայտարարել է` լսում եմ ձեր հարցերը, որից հետո էլ անցնում են ելույթներին։ Սակայն Փաշինյանն անակնկալի է եկել, երբ հարցերի համար հերթագրում հայտարարելուց հետո պարզվել է, որ ոչ մեկը հարց տալու ցանկություն չունի: Նա զարմացած, գրեթե հանդիմանական տոնով հարցրել է՝ ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, ինչից հետո մի 5-6 հոգի «ամոթու» գրանցվել են, որ հարց տան, մի քանիսն էլ ելույթ ունենան։

Խմբակցությունում կասկած չունեն, որ վերջին իրադարձություններն այնպես են ազդել ՔՊ-ականների տրամադրության վրա, որ Փաշինյանը բռնել է նրանց վախը, եւ հիմա շատերը, շառից-փորձանքից հեռու, նախընտրում են լռել, քանի որ չգիտեն, թե ինչը կարող է վարչապետի զայրույթը հարուցել, եւ ինչից հետո նա մի sms էլ իրենց կուղարկի։ 

Որքան էլ անակնկալ է եղել, սակայն հարց տվողներից ու ելույթ ունեցողներից միայն Փաշինյանի երբեմնի հավատարիմ Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողն է մի թեթեւ հակադրվել վարչապետին: Մոտավորապես ասել է, որ թիմակիցների հետ  փոխհարաբերությունները պետք է փոխադարձ հարգանքի սկզբունքով կառուցվեն՝ ակնարկելով, որ վերջին պաշտոնանկություններն այնքան էլ հարգալից ձեւով չեն արվել։ Ասել է, որ չպետք է մոռանանք հին հայկական ասացվածքը, որ ով գործ չի անում, նա չի սխալվում, նշանակում է` այդ մարդիկ գործ անող մարդիկ են եղել եւ արժանի էին հարգալից վերաբերմունքի։ Ապա ասել է, որ կարող է տասնյակ պաշտոնյաների անուններ թվարկել, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն անում, ձայն-ծպտուն էլ չեն հանում եւ շարունակում են մնալ իրենց պաշտոններում։ «Ինչ է` չխոսենք այդ մասին՝ վախենալով, որ դա մեզ վրա կարող է ծա՞նր նստել»․ մոտավորապես նման արտահայտություն է արել նա՝ նկատի ունենալով գործընկեր պատգամավորների ճակատագիրը, որոնք փաստացի պատժվում են այն բանի համար, որ Արգիշտի Քյարամյանին ասել են, թե աչքիդ վերեւը հոնք կա։ 

«Թեթեւի մեջ» Վլադիմիր Վարդանյանն է փորձել չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի այն պնդման հետ, որ դատական համակարգում խնդիրներ ունենք, եւ ազատումներից մեկն էլ այդ նկատառումով է եղել` ԲԴԽ-ի նախագահին ակնարկելով։ Վարդանյանն ասել է, թե դատական համակարգն էլ է մերը, այսինքն՝ մեր իշխանությանը, ուստի չարժե անընդհատ բարձրաձայնել, փնովել, որ խնդիրներ կան։ Արեն Մկրտչյանն էլ նրան հակադարձել է, թե՝ էլի մերն է, բայց մարդիկ առանց մեր ասելու էլ տեսնում են, չէ՞, որ կան խնդիրներ։ Փաշինյանի քիմքին հաճո մի ելույթ էլ ունեցել է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ինչը տարօրինակ չի եղել ներկաների համար: Նա սկսել է գովերգել առաջնորդին եւ ՔՊ կուսակցությունը, թե` մենք ամենալիբերալ կուսակցությունն ենք, ԱՄՆ դեմոկրատներից էլ լիբերալ ենք, որ ինքներս ենք մեր ուժայիններին պատին դեմ տալիս, անգամ բարձրաձայնում ենք, որ նախնական կալանքը որպես պատժիչ միջոց է կիրառվում։

Մի խոսքով, վախվորած ուսապարկերի վախը եւս մեկ անգամ բռնեց Փաշինյանը, եւ այսուհետ նրանք ավելի հնազանդորեն են նրան ենթարկվելու, որ կերակրատաշտից հանկարծ չզրկվեն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է
Ամենադիտված