Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանում երեկ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցել են նաև գործադիրի անդամները։ ՔՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: Ու թեպետ, այդ հանդիպումը փակ է եղել, իսկ դրանից հետո պատգամավորները դժկամությամբ էին շփվում լրագրողների հետ, մեզ հաջողվեց պարզել՝ որևէ առարկայական պայմանավորվածության հանգել չի հաջողվել։

Մասնավորապես, քննարկել են պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը, նրա՝ մանդատը վայր դնելու հնարավորությունը։ Ինքը՝ Աղազարյանը հանդիպումից հետո հայտարարել է, թե իր հարցը չի քննարկվել: Նա ասաց, որ իր մասով անդրադարձ եղել է, սակայն չի կարող ասել, թե ինչ անդրադարձ է եղել: Նա նաև ասաց, որ ճնշումներ չեն եղել իր նկատմամբ, իրեն հարցեր չեն տվել, նաև վիրավորված չէ թիմից: Դիտարկմանը, թե Աղազարյանը մտահոգ է երևում, վերջինս ասել էր. «Չգիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, դուք տեղյակ չեք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞»:

Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը բաց տեքստով պահանջել է Աղազարյանից վայր դնել մանդատը, նշել է, թե թիմում որոշները մաքրվելու են, շատերը հաջորդ ընտրությունների ընտրական ցուցակներում չեն լինելու, քանի որ չեն պահում կուսակցական գիծը։

Աղազարյանը կրկին պատմել է Մոսկվայից ժամանող իր ընկերոջ մասին «հեքիաթը», հայտարարել, թե ի տարբերություն այլ պատգամավորների, հին ՔՊ-ական է և արժանի է պահպանել մանդատը։ Իսկ երբ նրան ասվել է, թե իր մասով որոշում կա, սպառնացել է, որ շատ բան գիտի կուսակիցների մասին ու մտադիր չէ լեզուն ատամների տակ պահել։ Աղազարյանը, իհարկե, հասկանում է, որ հրաժարվելու դեպքում խնդիրներ է ունենալու իրավապահ համակարգի հետ, բայց որոշել է կռիվ տալ, որքան հնարավոր է։

Այժմ ՔՊ-ում մտմտում են, թե ինչ կարող են անել, քանի որ Աղազարյանի այս հաստատակամությունը նրանց համար անակնկալ է եղել։ 

Հասմիկ Մուրադյան

Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է
Ամենադիտված