Ուկրաինան հրատապ օգնություն է խնդրել հինգ երկրից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԷլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան օգնություն է խնդրել հինգ երկրից։ Հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը։
«Ընթացիկ օրվա համար կանխատեսվում է ներմուծում Լեհաստանից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից և Մոլդովայից»,- ասվում է հրապարակման մեջ։
Էներգետիկայի նախարարությունը նաև կոչ է արել ուկրաինացիներին խնայել էլեկտրաէներգիան՝ էներգահամակարգի բեռը նվազեցնելու համար։