Հալեպում տասնյակ հազարավոր հայեր շրջափակված են իրենց տներում․ ինչ է կատարվում Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնել է, թե ինչ է կատարվում Սիրիայում` այս պահի դրությամբ․
«Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:
Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:
Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանադակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնապարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:
Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափակված են իրենց տներում` սպասելով առաջիկա զարգացումներին:
Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի` «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի (فجر الحرية) ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից:
Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ»։