Ուժգին երկրաշարժ՝ Լոռու մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Մեծավան, Կաթնառատ, Պրիվոլնոյե գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։