Պատմության մեջ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏՊատմոության մեջ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից:
«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն (Աշոցք) առաջին անգամ Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ գրավեց երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։
Ի դեպ, սա Գարիկի դեբյուտն էր միջազգային մրցաշարերում, և Հայաստանի պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյաններին, Թադևոս Պողոսյանին։
Գարիկը հաջորդիվ կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք ՊԱՐԱդահուկավազքի Աշխարհի գավաթին և Աշխարհի առաջնությանը»,- ասված է հայտարարության մեջ։