Երեք օրում բացահայտվել է հանցագործության 209 դեպք. Գրանցվել է 44 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 65 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 209 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 51, թմրանյութի հայտնաբերման՝ 30, խարդախության՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 10, խուլիգանության՝ 7, հոգեկան ներգործության՝ 6, սառը զենքի հայտնաբերման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, թմրանյութի իրացման և համակարգչային հափշտակության՝ 3-ական, բնակարանային գողության, շորթման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, դրամանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, մարդու առևանգման, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան գաղտնիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։