Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային արենայում նոր շրջադարձեր են սպասվում։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը խոստանում է ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի գործընթացներ, դրա համար էլ բազմաթիվ միջազգային դերակատարներ հիմիկվանից պատրաստվում են Թրամփի իշխանության գալուն, որը խոստացել է հանդես գալ ուժի դիրքերից և վերջ դնել պատերազմներին։ Սակայն մինչ հունվար ամիսը, այսինքն՝ նրա պաշտոնավարման սկիզբը, էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է որոշակի գործընթացներ արագացնել ու ինչքան հնարավոր է՝ շատ ականներ թողնել Թրամփի համար։ Այդպիսի քայլերից մեկն, օրինակ՝ Ուկրաինային թույլ տալն էր, որ հեռահար զենքերով հարվածի Ռուսաստանի խորքային օբյեկտներին։

Ու այդ հարվածներից հետո ռուսական կողմն էլ ի պատասխան կիրառեց նորագույն «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը՝ ընդգծելով, որ ժամանակակից պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն որսալ այն։ Ավելին՝ ՀԱՊԿ գագաթաժողովում Պուտինը սպառնաց «Օրեշնիկով» հարվածել Կիևի որոշումների կայացման կենտրոններին։ Արևմտյան լրատվականներն էլ, նկատի ունենալով հրթիռի ունեցած բնութագրիչները, նշեցին, որ ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ռուսական նոր հրթիռը խոցի Եվրոպայում ցանկացած կետ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում սկսվեցին քննարկումներն այն մասին, որ բացառված չէ իրավիճակի սրացման դեպքում եվրոպական երկրների ու Ռուսաստանի միջև բախման հավանականությունը, ինչն էլ որոշակի խուճապային տրամադրությունների առաջացման պատճառ է դարձել։ Ռուսական կողմն էլ իր հերթին մեղադրում է արևմտյան երկրներին, որոնք ոչ միայն աջակցում են Ուկրաինային, այլև, անընդհատ սրելով իրավիճակը, մոտեցնում են միջուկային պատերազմի հավանականությունը։

Հասկանալի է, որ մինչև Թրամփի պաշտոնավարումը թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան փորձում են, ինչքան հնարավոր է, ամուր դիրքերում հայտնվել, որպեսզի բանակցությունների ժամանակ առավելություն ունենան։ Կիևը ձգտում է հեռացող Բայդենի վարչակազմից հնարավորինս շատ ռազմական օգնություն կորզել ու այդ սպառազինությունը կիրառել իր դիրքերը բարելավելու համար։ Իսկ ռուսական կողմի համար էլ գլխավոր խնդիրը Կուրսկի մարզից ուկրաինական ուժերին, որքան հնարավոր է, շուտ դուրս մղելն է։ Տեղեկությունների համաձայն, այս նպատակի համար ռուսական կողմը նաև հյուսիսկորեացի զինվորականներին է ներգրավում մարտերում։ Բայց մինչ ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է սրվել, ակտիվ զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան կողմի միջնորդությամբ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար հաստատվեց, և տեղեկություններ են շրջանառվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս դադարը ժամանակավոր է, և այս հակամարտության կողմերը փորձելու են ժամանակն իրենց օգտին կիրառել վերախմբավորվելու և մատակարարումներ ստանալու համար։

Այլ հարց է, որ հետագայում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները կանխեն հակամարտության հետագա բռնկումը։ Սակայն Մերձավոր Արևելքում լիովին նոր զարգացում էր այն, որ Սիրիայի կառավարական ուժերի և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինված կազմավորումների միջև սկսվեցին բախումներ, ու զինված խմբավորման ակտիվ հարձակումների արդյունքում Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսեցին լքել իրենց զբաղեցրած դիրքերը։ Այն, ինչ կատարվում է Սիրիայում, առանձին քննարկման նյութ է: Պարզապես հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությանն աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Այս իրադարձություններն ավելի խորը դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ Թուրքիան փորձում է օգտվել առիթից, Սիրիայում թուլացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դիրքերը, ու նրանց փոխարեն իր ազդեցությունը տարածել։ Ու Արևմուտքը պատրաստ է պարգևատրել Անկարային այսպիսի քայլերի համար։

Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարեց, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։ Այնպես որ, ինչքան էլ համագործակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, միևնույնն է, Անկարան չի հեռանալու ՆԱՏՕ-ի ուղեծրից՝ վճռական պահերին թեքվելով դեպի Արևմուտք, ու ռազմավարական առումով իրենք մնալու են հակառակորդներ։ Նախօրեի սիրիական իրադարձությունները սա ևս մեկ անգամ հիանալի ապացուցում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Շանթ Սարգսյանն արագ շախմատի ԱԱ-ի առաջատարներից է Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան․ մանրամասներ՝ պայթյունիցԳազալցակայանում մահացողը կին էր․ մանրամասներՓաշինյանի զգուշացումը կուսակիցներինԳործող իշխանությունը սրում է պետություն-եկեղեցի հարաբերությունները Փաշինյանը Լուկաշենկոյին որպես «միջոց» է օգտագործումԳառնի գյուղում տուն է այրվել․ հայտնաբերվել է մոխրացած դի Գազ չի լինիԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով. թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Բաքվում պնդում են՝ ևս մեկ օդանավ կարող էր դառնալ ռուսների «թիրախը»Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու Երևանում 13-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել 17-ամյա տղայի կողմիցԵղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ Գեղարքունիքի մարզի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. ներսում տղամարդ է եղելԳյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայվտել (տեսանյութ) Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է իր ինքնաթիռը, սակայն վերջինս զայրացած նախընտրել է հեռուստացույցը Սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեցԳագիկ Սուրենյանը զգուշացնում էԾանոթ ու միաժամանակ անհայտ… ճապոնական խոհանոցԱրամ Պողոսյանն ազատվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետի պաշտոնից Ի՞նչ իրավիճակ է Սոչիի օդանավակայանում«Առաջիկա տարիներին հնարավո՞ր է նոր հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք» Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)Ճապոնիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Լույս չի լինելու․ հասցեներ Ռուբլին էժանացել է
Ամենադիտված