Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն սեփական վարկանիշի բարձրացման Նիկոլ Փաշինյանի շոուները միայն Վոթսապով sms-ներ հղելու սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի: Առաջիկայում հնարավոր է նոր՝ դրամատիկ բեմականացումների ականատես լինենք։ Երեկ դրա մի մասին արդեն ականատես եղանք․ ՆԳՆ հատուկ ջոկատայինները քաղաքի տարբեր փողոցներից ինչ-որ գողականների էին ասֆալտին փռում ու բերման ենթարկում:
Մեկ այլ տեղեկություն էլ ստացանք. պարզվում է՝ բյուջեի հաշվին ամենաշատ շրջագայող ընտանիքի գլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, հանձնարարել է իրեն տրամադրել ինքնաթիռների բիզնես դասից օգտվող պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների ցանկը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկությունները հավաքագրելուց հետո նոր բեմադրություն է սպասվում: Ցուցադրաբար կամ ներքին կարգով Փաշինյանն անարգանքի սյունին է գամելու բոլոր նրանց, ովքեր իրենց «համեստ աշխատավարձով» կարողանում են մի քանի միլիոնանոց ուղեւորությունների մեկնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում