Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգը այսօր առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ 21-րդ դարի քաղաքակրթվածության և զարգացածության պայմաններում այս հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Սփյուռքի, ապա նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերի արդյունքում տասնյակ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Բայց Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը, այլև շարունակում է աջակցել Ադրբեջանին, որը ցեղասպանական հանցագործությունների թիրախ դարձրեց արցախահայությանը՝ սկզբում տոտալ շրջափակման մեջ պահելով նրանց, ապա դարձնելով ագրեսիայի նշանակետ ու բռնագաղթի ենթարկելով։
 
Ու այս հարցում շատ կարևոր է ոչ միայն թուրքական ժխտողականության դեմ պայքարը, այլև Ադրբեջանի գործողություններին համապատասխան քաղաքական ու իրավական գնահատական տալը, իսկ սա կարող է տեղի ունենալ հենց ցեղասպանության կանխարգելման օրակարգի զարգացման շրջանակներում։ Իսկ այս թեման մասնագիտական շրջանակների ու միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռելու տեսանկյունից արդյունավետ կարող է լինել նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների ձևաչափը։ Ուշագրավ է, որ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։
 
Այս տարի դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով: Թվում էր, թե այս կարևոր միջոցառման կազմակերպման ուղղությամբ ԱԳՆ-ի ու կառավարության մյուս պատասխանատու կառույցների կողմից պետք է հատուկ պատրաստություն տեսնվեր, բայց, ինչպես երևում է, բարձիթողի իրավիճակ է։ Հարկ էր, որ մասնագիտական շրջանակների հետ մեկտեղ ֆորումին հրավիրվեին նաև արտերկրյա իրավական, դիվանագիտական ու քաղաքական հարթություններում մեծ ազդեցություն ունեցող գործիչներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բայց հայտնի չէ՝ նման անձինք հրավիրվե՞լ են, թե՞ ոչ։ Հաշված օրեր են մնացել Գլոբալ ֆորումին, սակայն երեկ դեռ ո՛չ նորմալ օրակարգը կար, ո՛չ էլ կոնկրետ զեկուցողներն էին հայտնի։
 
Այս իրողությունն ինքնին խոսուն է։ Միջոցառման հայեցակարգն էլ ֆորումի կայքում միայն անգլերեն տարբերակում էր դրված, իսկ հայերեն մասը դատարկ էր։ Մասնագետ չպետք է լինել նկատելու համար, որ գլոբալ ֆորումի հայեցակարգը շատ փնթի ձևով է կազմված։ Դրանում տեղ են գտել ինչ-որ ընդհանրական դրույթներ, իսկ կոնկրետ իրողությունների մասով ոչինչ չկա: Ու ցավալին այն է, որ մի տեղում հղում է կատարված ընդամենը Ռուանդայի ցեղասպանությանը։ Այնինչ, հարկ էր, որ միջոցառման շրջանակներում հատկապես ուշադրություն դարձվեր այն իրողության վրա, որ մինչև այսօր Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով առերեսվել սեփական պատմությանը, ինչն էլ ճանապարհ է բացում նման հանցագործությունների կրկնության համար։ Ու շատ զարմանալի է, որ միջոցառման հայեցակարգում ոչ մի խոսք չկա նաև Արցախի թեմայի շուրջ, երբ կոնկրետ միջազգային հանցագործություններ են տեղի ունեցել Արցախի բնակչության նկատմամբ, ու միջազգային հանրությունն ի զորու չի եղել դրանք կանխելու։
 
Այսինքն, լավագույն առիթը կա հեղինակային Գլոբալ ֆորումի նախաձեռնության միջոցով շատ կարևոր հարցեր բարձրացնելու և միջազգային հանրությանն ու փորձագիտական դաշտին կարևոր ուղերձներ փոխանցելու համար, բայց չի արվում։ Այնպիսի տպավորություն է, որ Գլոբալ ֆորումը վերածվել է ընդամենը ձևական միջոցառման, որը ընկել է Հայաստանի «վզով» ու ստիպված պիտի իրականացվի։ Չնայած ՀՀ իշխանություններից այլ մոտեցում սպասելի էլ չէր, քանի որ մի շարք ուղղություններով նրանք ևս միացել են ցեղասպանության ժխտման արշավին։ Պատահական չէ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առաջնահերթություն չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հորդորում զերծ մնալ Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումից, մոռանալ պատմական Հայաստանի մասին ու ընդհանրապես հրաժարվել մեր արմատներից։
 
Այդպիսով, ՀՀ իշխանությունները հագուրդ են տալիս թուրքադրբեջանական պահանջներին։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կարող է ընդհանրապես այնպիսի պահանջ դրվի, որ պետք է ամեն կերպ խուսափել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումից։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»
Ամենադիտված