Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ: Նշվում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող անձը (մասնակից) իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում՝ մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ՝ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն։
 
Հիվանդությունների ցանկը հաստատված է N 1070-Ն որոշման հավելվածով։ Իրավակիրառ պրակտիկայում, սակայն, առաջացել են մի շարք խնդիրներ իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանման և կիրառելիության մասով, նախարարություն են դիմել քաղաքացիներ՝ հավելվածում ներառված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու առաջարկով։ Նույնպիսի առաջարկ ներկայացրել է նաև Միասնական սոցիալական ծառայությունը։ Առաջարկությունները քննարկելիս հաշվի է առնվել, որ այդ ցանկում ընդգրկված են այն հիվանդությունները (վիճակները), որոնց առկայության դեպքում պացիենտներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք: Նախագծով առաջարկվում է հստակեցնել արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ցանկը և հիվանդության խանգարման փուլը՝ հանելով դեկոմպենսացված փուլը, սրտային անբավարարություն հիվանդությունների դեպքում հստակեցվում է, որ բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով վիճակները պետք է հաստատված լինեն բժշկական փաստաթղթերով, արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում հիվանդությունների վիճակից հանվում է դեկոմպենսացված, ամոքիչ (պալիատիվ) վիճակը (դրական եզրակացությունը տրվում է անկախ այդ վիճակից), բացի այդ այս բաժնից հանվել է արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացությունները՝ այդ հիվանդությունները թողնելով միայն 6-րդ (չարորակ նորագոյացություններ) բաժնի շրջանակներում քննության առնելու հնարավորությունը:
 
Նախագծով առաջարկվում է նաև շնչառական օրգանների հիվանդություններից թոքերի սարկոիդոզի դեպքում, որպես հիվանդության վիճակ թողնել միայն III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումները, նյարդային համակարգի հիվանդություններում առաջարկվում է ավելացնել վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ, իսկ ընդհանուր հիվանդությունների վիճակներում հստակեցվում է, որ շարժողական ֆունկցիայի խանգարումները պետք է լինեն կայուն չափավոր և արտահայտված: Չարորակ նորագոյացությունների դեպքում առաջարկվում է ներառել նաև հիվանդությունների 2-րդ փուլը, իսկ մնացորդային չարորակ նորագոյացությունների դեպքում հստակեցվում է հիվանդությունների վիճակը՝ պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ), մարսողական համակարգի և վարակիչ հիվանդությունների վիճակներից հանվում է հյուծումով (կախեքսիայով) վիճակը (դրական եզրակացությունը տրվելու է անկախ այդ վիճակից), հստակեցվել են ակնաբուժական հիվանդությունների ցանկը՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»
Ամենադիտված