Ալիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Արևմտյան Ադրբեջանի համայնքը (Ալիևյան ռեժիմի կողմից ստեղծված մտացածին կազմակերպություն, որն, իբր, պաշտպանում է ԽՍՀՄ օրոք ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների շահերը-Խմբ.) Հայաստանի կառավարությանը բազմիցս երկխոսության կոչ է արել, սակայն հակառակ կողմը մերժել է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Նա կրկին հոխորտացել և վերջնագիր է ներկայացրել Հայաստանին և նշել.
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի արևմտյան ադրբեջանցիների հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Բացի այդ, Հայաստանը պետք է թույլտվություն տրամադրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցելությանը՝ վերահսկելու ադրբեջանական ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը և համագործակցի այդ հարցում։
Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը աջակցի միջազգային իրավունքին համապատասխանող խաղաղարար նախաձեռնություններին, որոնք ուղղված են Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամների՝ իրենց հայրենի հողեր վերադառնալու իրավունքի ապահովմանը: Այս նախաձեռնությունները, որոնք հիմնված են հաջողությամբ իրականացված «Վերադարձի» հայեցակարգի վրա, զգալի ներդրում կունենան արևմտյան ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրենց հայրենիք»: