Ռուսները ծանր գիշեր են ունեցել, ՊՆ-ն մանրամասնում Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները Ռուսաստանի մարզերի երկնքում 33 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 33 անօդաչու են ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 14 անօդաչու ոչնչացվել է Վորոնեժի մարզի երկնքում, 11-ը` Կուրսկի մարզի վրա, 7-ը` Բելգորոդի և մեկը՝ Ղրիմի Հանրապետության տարածքի վրա:
Գերատեսչությունում հայտնել են նաև, որ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի անձնակազմը Սև ծովում ոչնչացրել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ ընթացող երկու ուկրաինական անանձնակազմ նավ։