Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում
ԻՐԱՎՈՒՆՔMediaHub-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքապետարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված լինելու մեջ կասկածանքով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է համայնքապետի տեղակալին և մեկ այլ պաշտոնյայի։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ երեկ մի շարք անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նարե Գնունի