Հայաստանի դարպասապահը ենթարկվել է վիրահատության. մանրամասներ
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության:
Վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Մեր չեմպիոնը՝ Օգնյեն Չանչարևիչը, այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Վիրահատությունը լավ է անցել։
Շուտ ապաքինվիր, Չանի, մենք քեզ սպասում ենք խաղադաշտում»,- հայտնել է ակումբը։
Չանչարեւիչը վնասվածք էր ստացել Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին (2:1)։