Արմավիրի բանտի աշխատակիցը 76․000 դրամի դիմաց դատապարտյալի օգտին գործողություններ է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Վարդանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի՝ 2020 թվականի հուլիսի 31-ի N 548-Ա հրամանի համաձայն՝ կրելով դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու գործառութային պարտականություններ, 2024 թվականի փետրվարի 21-ին՝ դատապարտյալների հերթական զբոսանքի ընթացքում, քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենակ Արտավազդի Գրիգորյանի կողմից իրեն ներկայացված առաջարկն ընդունելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ՝ 70.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Ա. Գրիգորյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ Ա. Գրիգորյանի մատնանշած անձից ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի 543-Ն որոշման 122-րդ կետով արգելված հեռահաղորդակցության կապի միջոց հանդիսացող բջջային հեռախոս և թմրանյութ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում Ա. Գրիգորյանին փոխանցելու շուրջ: