Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել
ԻՐԱՎՈՒՆՔԴեկտեմբերի 2-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղանականչավուն զանգվածով 7 փաթեթ և աղաց։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նույն կասկածանքով դեկտեմբերի 4-ին Շիրակի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։