Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. հայտարարություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Գոյ» թատրոնը կանգնած է ոչընչացման վտանգի առաջ:
Թատրոնը տարիներ շարունակ եղել է լաբորատոր – փորձարարական արվեստի կարևոր կենտրոն՝ դառնալով բազմաթիվ դերասանների, ռեժիսորների և այլ ստեղծագործողների համար ինքնարտահայտման հարթակ: Մենք չենք կարող թույլ տալ կորցնել այս արժեքավոր մշակութային օջախը: Ձեր աջակցությունը կարող է փոխել իրավիճակը: Մշակույթի պաշտպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է»,-ասված է հայտարարության մեջ: