Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանի մայրաքաղաքում կազմակերպվել են «Փարաջանովյան օրեր»

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և  Միխալիս Կակոյանիս հիմնադրամի (MCF) մասնակցությամբ, Հույն կինոռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild-GDG) հետ համատեղ, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` դեկտեմբերի 3-4-ին կազմակերպվել են «Փարաջանովյան օրեր» Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝  ի նշանավորում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿO-ի 2024-2025 թթ-ի Հոբելյանների ցանկում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառումների շարքը մեկնարկել է Միխալիս Կակոյանիս հիմնադրամի սրահում, որտեղ ողջույնի խոսքով ներկաներին է դիմել հիմնադրամի մշակութային ծրագրերի և միջազգային համագործակցության համակարգող Ալեքսանդրա Գեորգոպուլոն։ Այնուհետ ցուցադրվել է ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի (1979, 1989) «Աշխարհումս» ֆիլմ-էսսեն և Փարաջանովի (1967թ.) «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական  ֆիլմը։ 

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթով մեկնարկել է միջոցառման երկրորդ հատվածը, որի ընթացքում ներկաները հիմնադրամի կենտրոնական սրահում հնարավորություն են ունեցել դիտել մեծ արվեստագետի աշխատանքների լուսանկարների ցուցահանդեսը, որոնք ներառում էին տարբեր ժամանակների Փարաջանովի նկարները և «Համլետ»-ի ներկայացման բացառիկ էսքիզների լուսանկարները. վերջինները Հայաստանից դուրս ցուցադրվում էին առաջին անգամ։

Դեսպանն իր խոսքում նշել է, որ Փարաջանովի նկարների ցուցահանդեսներ Հունաստանում կազմակերպվել են 1994 թ․ Սալոնիկի 35-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում և 2001 թ. Աթենքի Մելինա Մերկուրի մշակութային կենտրոնում։ Միաժամանակ նա հավելել է, որ փարաջանովյան ֆիլմարվեստի գլուխգործոցներից «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը 1966 թ․ Սալոնիկի առաջին միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի՝ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։

«Սերգեյ Փարաջանովն, անկասկած, 20-րդ դարի ամենաազդեցիկ համաշխարհային արվեստագետներից մեկն է։ Նրա թողած մշակութային ժառանգությունն անսպառ հարստություն է, որ ոչ միայն չի կորցնում իր հետաքրքրությունը, այլ օրեցօր ավելի է մեծացնում իր աշխարհագրությունը և, որ ամենակարևորն է, այս ամենը տեղի է ունենում բնական ճանապարհով։ Դժվար է մեկ անգամ առնչվել նրա արվեստին և չցանկանալ նորից ու նորից վերադառնալ դեպի այն։ Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում, ովքեր Հայաստան այցելելիս առաջնային են համարում այցելել նրա տուն-թանգարան, սնվել նրա արվեստով. Փարաջանովը   դարձել է մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը։ Կարծում եմ, որ դա ունի իր խորքային և, դեռևս չբացահայտված առեղծվածը։ Փարաջանովն արվեստագետի այն տեսակն է, ով հաղթահարել էր իր ժամանակը, միջավայրերը, որտեղ նա հայտնվել էր կամա, թե ակամա և դարձել էր իսկական ռահվիրա, առաջնորդ դեպի նոր, դեռևս չբացահայտված տարածություններ ու ժամանակներ», - իր խոսքում նշել է դեսպան Մկրտչյանը։ Նա ընդգծել է, որ Փարաջանովին ներհատուկ է հին հունական առասպելաբանության մեջ կիրառված «բազմակողմ» (polytropos) բնութագրումը՝ կինոարվեստի բնագավառում։

Ընդունելությանը հաջորդել է հյուրասիրություն և հայկական խմիչքների համտեսում:

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլիմի ցուցադրությունը: Նախ՝ ողջույնի  խոսքով հանդես են եկել Հունաստանի կինոռեժիսորների ընկերակցության ներկայացուցիչ Խրիստոս Քսենոսը, ով  խոսել է Ս.Փարաջանովի ֆիլմերի առանձնահատկությունների  և դրանց եզակի բնույթի մասին, այնուհետև հաջորդել է փարաջանովյան արվեստի և հատկապես «Նռան Գույնը» ֆիլմի վերաբերյալ քննարկում։

«Փարաջանովի աշխարհներ և սցենարներ. նամակներ բանտից» գրքի համահեղինակ և թարգմանչուհի Իլզե Պաեգլե-Մկրտչյանը ներկայացրել է ֆիլմի ստեղծման նախապատմությունը և մեկնաբանություններ ֆիլմի որոշ դրվագներից։ Միաժամանակ, նա անդրադարձել է Փարաջանովին ոչ միայն որպես ռեժիսորի և արվեստագետի, այլ նաև գրողի՝ ներկայացնելով նրա սցենարներից և նամակներից որոշ հատվածներ։

Կինոռեժիսոր, Հունաստանի հանրային ռադիոհեռուստատեսության լրագրող և «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմի հեղինակ Թոմաս Սիդերիսը խոսել է Փարաջանովի կերպարի առանձնահատկությունների վեաբերյալ՝  հատկապես նշելով  Փարաջանովի կողմից տարածության կիրառումը նաև «Նռան գույնը» ֆիլմում:

«Իրատեսական միջավայրեր պատկերելու փոխարեն Փարաջանովը կառուցում է սիմվոլիկ իմաստով բեռնված տարածքներ: Ֆիլմի տեսողական լեզուն օգտագործում է առարկաներ, գույներ և ֆիզիկական տարածության դասավորություն՝ արտացոլելու գլխավոր հերոս, հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի ներքին հուզական և հոգևոր աշխարհը»,-նշել է ռեժիսորը։

«Նռան գույնը» ֆիլմի թվային վերականգնումն իրականացվել է (2004թ) Կինոյի համաշխարհային հիմնադրամի (Մարտին Սկորսեզեի հիմնադրամ) կողմից «Նյութական աշխարհ» կենտրոնի ֆինանսավորմամբ, բացառիկ ցուցադրությունը տեղի է ունեցել այդ հիմնադրամի արտոնմամբ:

Ֆիլմերի ցուցադրություններն իրականացվել են Հայաստանի կինոկենտրոնի  և Համաշխարհային Կինոֆոնդի աջակցությամբ։ Փարաջանովյան նկարների և էսքիզների ցուցադրությունը հնարավոր է դարձել Փարաջանովի թանգարանի աջակցության շնորհիվ։

Միջոցառումներին ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տ․ Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանի խորհրդարանի անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ։ 

Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել եւ մերժվել․«Հրապարակ» Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
Ամենադիտված