«Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կաջակցի Սիրիայի ղեկավարությանը ահաբեկիչների դեմ պայքարում: Այսպիսի հայտարարություն է արել շիա շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը, փոխանցում է Al Jazeera-ն։
«Մենք կկանգնենք Սիրիայի կողքին՝ դիմակայելու ահաբեկչական այս ագրեսիային», - ասել է Ղասեմը։
Նա հայտարարել է՝ ահաբեկիչների թիկունքում կանգնած են արևմտյան ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։