Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» տեղեկություններով, օրերս անախորժ միջադեպ է տեղի ունեցել պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հետ: Առողջական խնդիրներից ելնելով՝ բուժզննում անցնելու նպատակով նա նոյեմբերի 25ին գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք: Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք տիկին Գևորգյանի հետ:

Նա հաստատեց մեր այս տեղեկությունները՝ մանրամասնելով. «Հոկտեմբերի 4ին վիրահատվել եմ պետպատվերի շրջանակում այլ բժշկական հաստատությունում: Այդ օրը գնացի հոսպիտալ բուժզննման, փորձեցի մեքենայով մուտք գործել հոսպիտալի տարածք, թույլ չտվեցին, հետո, երբ ցանկացա մեքենաս կայանել և ոտքով ներս մտնել, անցագրայինում տեղեկացրեցին, որ պաշտպանության նախարարի ցուցումով Երևան քաղաքի ռազմական ոստիկանության պետն ինձ արգելել է մուտք գործել Կենտրոնական հոսպիտալ»: Այս գործողությունները պահեստազորի փոխգնդապետը կապում է իր քաղաքական հայացքների հետ: Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամ է: «Ընդդիմադիր են համարում մեր առաջնորդին՝ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանին: Ես էլ իմ հերթին հարցազրույցներ եմ տալիս, ակտիվություն ցուցաբերում, և դա իրենց դուր չի գալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգյանը:

Նրա խոսքով, փորձում են հոգեբանորեն ճնշել իրեն: «Սուրեն Պապիկյանի ցուցումով ստիպեցին ինձ զեկուցագիր գրել և արձակվել պահեստազոր, քանի որ համարվում եմ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կադրը: Ծառայության եմ զորակոչվել Վազգեն Սարգսյանի հրամանով, արձակվել պահեստազոր՝ ուսուցչի հրամանով: Կարապետյանին պաշտոնից ազատելուց հետո նաև ինձ ուղարկեցին պահեստազոր: Փորձեցին տարբեր կերպ ազդել ինձ վրա, բայց չստացվեց, հարմարվող ու լռող մարդ չեմ: Ունեմ ձայնալարի նյարդի կաթված, յուրաքանչյուր վիրուս կամ սթրես ազդում է ձայնալարիս վրա: Նոյեմբերի 25ից մինչ օրս ձայնս չի վերականգնվում»:

Տիկին Գևորգյանը դիմել է Ռազմական ոստիկանություն, գործը քննվում է ներքին քննությունների վարչությունում: «Ծառայողական քննություն է նշանակվել՝ կապված իմ մուտքը հոսպիտալ արգելելու դեպքի հետ: Նրանք խախտել են սահմանադրական օրենքը, ոտնահարել իմ իրավունքները: Այս գործը պետք է հասնի քննչական՝ վարույթ նախաձեռնելու նպատակով, այնուհետև կդիմենք դատարան: Սա չեմ անում միայն ինձ համար, այլ բոլոր զինծառայողների, որոնց մուտքն արգելում են հոսպիտալ: Փաստորեն, անձնավորված մոտեցում են ցուցաբերում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ) Հեռացող 2024 թվականի լավագույն սերիալները Երևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ Ծննդին Վերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանում Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել էԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը (լուսանկար) Լավրովն ուկրաինացիներին խորհուրդ է տալիս լեգիտիմ նախագահ ընտրելՆԳՆ-ն զգուշացնում է․ չանհանգստանալ Նոր խստացումներ են սպասվում նախագահի երդմնակալության օրը․ Վրաստանի խորհրդարան Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է Թուրքիան մտադիր է օգնել Սիրիայի նոր իշխանություններին զինված ուժեր ստեղծելու գործում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ է ծրագրվել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապով Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՆոր ցիկլոն է ներթափանցում ՀայաստանՏեր-Պետրոսյանի ապտակը ՓաշինյանինԹուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Մանրամասներ՝ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական վթարից Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը«Ալիևն այստեղ ճիշտ է». Ռուսաստանում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կապել են ԱՄՆ Պետդեպարտամենտի հետԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ–ինՔաղաքագետ Սարգսյան. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ջերմացում չի լինի«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել Ан-26 ինքնաթիռը վթարվել է Գյումրիում վայրէջքի ժամանակ, զոհվել է 35 մարդ. պատմության այս օրը ( 26 դեկտեմբեր) Զոհերի թիվն ավելացել է․ նոր տվյալներ«Ամեն ինչ սպասելի է. այս իշխանություններն ու նրանց կամակատարները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը»․ «Փաստ»Այս տարի հարաբերությունները բացասաբար են զարգացել․ «Փաստ»Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ նոր ժամանակացույց Երասխից հայտնում են վիրավորի մասին«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»ՀԷՑ-ը տեղեկացնում էԱնցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ»Դոլարը և ռուբլին կրկին թանկացան Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ»Ջերմաստիճանը զգալի կնվազի«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ»Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ»
Ամենադիտված