Կլիմով. Հայաստանում ոչ բոլորն են ուրախանալու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանի խոսքերից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում ոչ բոլորին կուրախացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու Երևանի դիրքորոշման մասին։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։ Սենատորը նման կերպ է մեկնաբանել Հայաստանի վարչապետի խոսքերը, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում երկիրն անցել է անվերադարձելիության կետը:
Կլիմովն ընդգծել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և այդ իսկ պատճառով երկրի վարչապետը չի կարող նման ճակատագրական որոշումներ հայտարարել հայկական պետության անունից։ Միևնույն ժամանակ նա վստահ է, որ այդ հայտարարությունը դուր չի գա Հայաստանի շատ քաղաքացիների։ Սենատորը նաև ընդգծել է, որ ներկայիս ժամանակը շարունակում է բարդ մնալ, բայց Հայաստանի համար ավելի լավ է հույսը դնել իր հարևանների հետ լավ հարաբերությունների վրա, քան հեռավոր երկրների օգնությանը։ Հայ ժողովուրդը դեռ պետք է ինքնուրույն լուծի սահմանադրական ընթացակարգերի շրջանակներում ծագած հարցերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը