Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել. պատմության այս օրը (08 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուլղարիա՝ Ուսանողի օր, Հյուսիսային Մակեդենիա՝ Ուսանողի օր, Ռումինիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Սահմանադրության օր, Ֆինլանդիա՝ Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1496– վախճանվել է նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին։
1810- Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը։
1895- Կովկասի փոխարքան կարգադրել է հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։
1918 - Թիֆլիսում լույս է տեսել հայերեն «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը։
1919 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը։
1941 –ծնվել է թարգմանիչ Վազգեն Ամարյանը։
1955 –ծնվել է արձակագիր Լևոն Խեչոյանը։
1960 –ծնվել է քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանը։
1970– վախճանվել է խորհրդահայ նշանավոր ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը։
1991- նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվել է Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ ԱՊՀ-ն։
2005- հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել:
2006- ՀՀԿ-ական Արամ Քոչարյանը նշանակվել է Լոռու, իսկ անկուսակցական Աշոտ Ղահրամանյանը՝ Արմավիրի մարզպետ:
2007-Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, խստորեն քննադատել է երկրի իշխանություններին և պատասխանել նրանց կողմից իրեն ուղղված մի շարք մեղադրանքներին:
2009-շնչառական վիրուսային հիվանդությունների պատճառով դպրոցներում դադարեցվել են դասերը համաձայն Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի։
2010-Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել:
2020- Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, թե ինքն է պատրաստ 6 միլիարդ տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի այդ շրջաններից:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 65 – ծնվել է հին հռոմեացի նշանավոր գրող Հորացիուսը։
1723– ծնվել է ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ Փոլ Անրի Հոլբախը, որը համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը։
1863 —չիլիական Լա-Կամպանա եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 2 000 մարդ։
1903– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Հերբերտ Սփենսերը։
1922– ծնվել է գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռ Լյուսյեն Ֆրոյդը։
1930– ծնվել է ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մաքսիմիլիան Շելլը։
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականները առաջին անգամ հրեաների ոչնչացման համար օգտագործել են թունավոր գազեր։
-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները ներխուժել են Թաիլանդ, Մալայզիա, Ֆիլիպիններ և Հոնգկոկ։
1955 —Հաստատվել է ԵԽԽՎ-ի դրոշը, որը ներկայիս Եվրոմիության դրոշն է։
1980 –վախճանվել է անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը։
1987 — «Ֆիլադելֆիա Ֆլեյերզ»-ի դարպասապահ Ռոն Հեկստոլը դարձել է առաջին դարպասապահը, որը գոլ է խփել հոկեյի Ազգային լիգայի խաղերում։
1987 —Վաշինգտոնում Միխաիլ Գարբաչովը և Ռոնալդ Ռեյգանը ստորագրել են միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր։
1991- Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրել են համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։
1999 —Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության մասին ստեղծման համաձայնագիր։
2005- Չինաստանում ավարտվել է շոգու ուժի օգտագործումը, Ցզիտունյան երկաթուղում գծերից հանվել են բոլոր շոգեքարշերը։
2013 - ուկրաինական Եվրոմայդանի շրջանակներում «Ազատություն» կուսակցության ակտիվիստները Կիևում պատվանդանից հանել և ջարդել են Լենին արձանը, Ուկրաինայում սկսվել է լենինաթափությունը։
2019-վախճանվել է ամերիկացի ռեփեր Ջուիս Վրդը, որը հիմնականում երգել է էմո-ռեպ ենթաժանրի երգեր։
2020-վախճանվել է ԽՍՀՄ և ռուսական զորահարամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը:
Կ.Խաչիկյան